среда, 7 ноября 2018 г.

Իմ քարե՜ կարոտ...



Երբեմն ծանր է ապրել մարդկանց մեջ.
Կուզեմ քարափին ընկեր ես լինել,
Որ տեսնեմ՝ ինչպես մութի փեշերին
Քարը ջերմ սիրով գրկել է ծաղկին...

Երբեմն դժվար լինի հասկանալ,
Որ ապառաժը կարող է սիրել,
Բայց արժե լինել խենթ ու հավատալ՝
Սիրտ է բաբախում և քարերի մեջ...

Երբեմն նայեք, տեսեք՝ մարդկանց մեջ
Ինչպես են թոշնում ծաղիկներն անսեր,
Իսկ թե քարափին ընկեր դուք լինեք՝
Կտեսնեք այնտեղ քարեղեն մեծ սեր...

Комментариев нет:

Отправить комментарий