среда, 12 октября 2011 г.

ԵՐԱԶԻ ԲԵԿՈՐ


Սիրտըս լռում է, երազն է հալվել ,
Հոգիս դատարկվել, գույներն են մարել ,
Սիրո, կարոտի անվերջ խառնուրդից
Մի նոր երանգ է ծածանվում հեռվից ...

Բայց միևնույն է, սիրտս չի խոսում ,
Չի արձագանքում օտար հանգերի ,
Հնչյունի ձայնը լեզուս չի բացում ,
Կախարդանքն անգամ ոչինչ չի փոխի ...

Մնում է միայն` խոսեմ ...լռելով ,
Անրջեմ, թախծեմ լռության միջով ,
Լռության գրկում կարոտըս խեղդեմ ,
Որ իմ երազից գեթ բեկոր փրկեմ ...


суббота, 8 октября 2011 г.

ՍԵՐՆ ՈՒ ԿԱՐՈՏԸ ...


Սերն ու կարոտը գույներ են երկու ,
Երկու թաց աչքեր` երկինք պարզված ,
Երկու խենթեր են` մոլորված հեռվում ,
Գտնելու համար` իրար ձեռք մեկնած ...

Սերն ու կարոտը տառապում են լուռ ,
Ապրում են կարծես մեկմեկու համար ,
Արբենում հաճախ մի խենթ տեսիլքով ,
Հաճախ են փարվում հուշերին անանց ...

Սերն ու կարոտը չեն հասնում իրար ,
Տենչում են միմյանց, բայց...մնում օտար ,
Անվերջ է միայն երազի ճամփան ,
Որի թևերին ճախրում են նրանք ...