пятница, 25 июля 2014 г.

ԱՆԻՐԱԿԱՆԸ



Երբ հասնես ծովինտաքուկ ավազին
Հանձնիր գգվանքը խենթ երազների,
Դու կամաց պատմիր մի սիրո մասին,
Որն իրական չէխորթ է շատերին...

Որը ապրում է աստղային փոշում,
Սնվում երկնային անծիր գույներով,
Մեկ-մեկ իջնում է ծովի ավազին,
Ու լուռ հիշեցնում իր գոյի մասին...

Դրա համար էլ, տեսքով անմարմին,
Անճանաչ է այն գուցե շատերին,
Ես ու դու գիտենք լոկ նրա հասցեն,
Քանզի մեր միտքը հենց նա է սնել...


среда, 23 июля 2014 г.

ՄԻ ՕՐ....


Մի օր անկասկած անձրևի ներքո

Վալս են պարելու երազները մեր,
Մի օր այդ պարի անզուսպ թևերով
Գուցե սլանանք ամպերից էլ վեր...

Մի օր անկասկած աչքերը անմար
Սիրո մեղեդով կհարբեն այնքան,
Որ ուր էլ փչի քամին կարոտի
Չի կարող մարել հրդեհը սրտի...

Մի օր անկասկած մենք էլ կանձրևենք,
Երբ խենթ հուշերի բեռով պարուրվենք,
Թո՛ղ այդժամ հոգու մեղեդին հնչի
Ու մեզ մի անվերջ վալսի մեջ կոփի...


четверг, 10 июля 2014 г.

ԱՆՁԵՎ անձրև...


Անձրևը հոգնել է կարծես,
Թափվում է անտարբեր այնպես,
Նրա այսօրվա մեղեդին
Չի ցրում ամպերը իմ սրտի...

Անձրևի գգվանքը անձև է,
Հալվում է հողի տաք շուրթերին,
Ուշացած զղջումը դեռ դեղ չէ,
Գուցեև ցավեցնի վերքը հին...

Անձրևը պարում է արդեն,
Գտել է իրեն զուգընկեր,
Իմ սիրտը ամպերով սնվել
Անտարբեր մաղում է ներքև...


вторник, 8 июля 2014 г.

ԲԱԺԱՆՄԱՆ ԳԻԾԸ...


Մի՛ տխրիրհոգիսերբ լռությունը աղմկել չուզի,
Թաքցրու նրան բոլորից հեռու, օտար բոլորին,
Որքան էլ կյանքը ինձ ու քեզ համար բաժանում գծի,
Չի կարող քերել այնինչ դաջված է սրտի պատերին...

Մի՛ ամպիրհոգիստխրության քողը քեզանից վանիր,
Թող որ ճառագեն, ինչպես վառ արև, աչքերդ ծեգին,
Իսկ թե երբևէ լռության ձայնը աղմկել փորձի,
Կյանքը գուցեև իր պիրկ ձեռքերով ինձ ու քեզ օգնի՞....