вторник, 29 июня 2021 г.

Երբ կանչես` կգամ...

Հանդիպեցինք մենք շատ սովորական.

Որպես անցորդներայս խելառ կյանքի:

Մեր երազները սիրեցին իրար,

Իսկ մենք այդ մասին չիմացանք ոչինչ...

 

Գուցե չիմացանքգուցե համրացանք,

Տեսնելով հանդերձնաև կուրացանք։

Իսկ երազներըմիմյանց ձեռք բռնած,

Մեզ անտեսելով` քայլեցին առաջ...

 

Ի՞նչ արեցինք մենքամեն լուսաբաց

Կողպեցինք նրանցոր "խելոքմնան:

Իսկ օրվա վերջում` լուսնին համրացած

Պահակ կարգեցինքոր հսկի անթարթ...

 

Ու բաժանեցինքշատ սովորական

Անցորդների պես կիսեցինք նրանց:

Չուզեցինք լսելթե վերջին անգամ

Ինչու են ասում. "երբ կանչեսկգամ"...

 

Մենք հանդիպեցինք շատ պատահական.

Մեր երազները սիրեցին իրար:

Իսկ երբ հեռացանփնտրեցինք անհագ,

Բայց արդեն ուշ էրնրանք չիմացան...

 


воскресенье, 20 июня 2021 г.

Անավարտ հայացք


Կարոտը գրկեց. չիմացա, թե` ում

Երևի նրան, ով նստել դրսում

Լուսնի անավարտ հայացքի ներքո

Աստղեր է հաշվում, հետո` մոռանում...

 

Մոռացկոտ մեկին լուսինը փարվեց,

Հոգու հետ խաղաց, իսկ հետո` լքեց:

Սիրտը դիմացավ, սիրում էր, լռեց,

Բայց մոռացության քամուն չտրվեց...

 

Հողմեր էլ եկան, փորձեցին քամել

Արցունքի շիթեր, խորտակվող հույզեր,

Հոգու անկումներ, պարտության հետքեր,

Ուզեցին, սակայն ոչինչ չստացվեց...

 

Կարոտը փրկեց. ես տեսա, թե` ում.

Նրան, ով հաշվել չի՜ կարողանում,

Ով իր երազի բույնն է նորոգում

Լուսնի մոռացկոտ հայացքի ներքո...

суббота, 12 июня 2021 г.

Իմ գույնը

 

Ինձ նայիր այնպես, որ անէանամ,

Աչքերիդ գույնի "գերին" ես դառնամ,

Ինձ ժպտա այնպես, որ ես քարանամ,

Քո գոյից այն կողմ ոչինչ չունենամ...


Ինձ լսիր այնպես, որ ես խլանամ,

Օտար ձայներին անհաղորդ մնամ,

Ու խոսիր այնպես, որ ես համրանամ,

Իմ ասելիքը կեսից մոռանամ...


Ինձ հիշիր այնքան, որքան դու կուզես,

Սահմանն ու չափը ինձնից լավ գիտես,

Բայց եթե հանկարծ էլ ինձ չգտնես,

Երկնքին նայիր, իմ գույնն է այնտեղ...

 

вторник, 8 июня 2021 г.

Այսչափ անծանոթ

 

Դու հորինվա՞ծք ես, թե՞ իմ նոր օրը.

Քեզնով է բացվում անուրջի քողը,

Քեզնով է լցվում երկնքի կորը,

Ու չի ավարտվում սպասումի դողը...


Ամռան հյուսվա՞ծքն ես, նրա ժպի՞տը,

Թե՞ տաք գույներից խրձած վրձինը,

Որ նկարում է այն լուսաբացը,

Որը կջնջի կարոտի թացը...


Իմ երեկո՞ն ես, թե՞ օրվա վերջը.

Երկնքից կախված այն կապույտ կեռը,

Որ խտացրել է աչքերի բեռը,

Ու վառ է պահել հույսի կանթեղը...


Իմ հորինա՞ծն ես, սիրած ակորդը,

Թե՞ դեռ չգրված խենթ երգիս տողը։

Ո՞վ է քեզ հյուսել սրտիս այսքան մոտ,

Այսքան մտերիմ, այսչափ "անծանոթ"...

вторник, 1 июня 2021 г.

Ան քեզ...


Երբ լինեմ "անքեզ", երբ լինեմ անսեր,

Իմ ինչի՞ն են պետք թռիչքի թևեր.

Հորիզոնները գուցե ինձ պահեն,

Չէ որ նրանց էլ երբեք չեմ դավել...


Երբ լինեմ անտուն, երբ լինեմ անքեն,

Գուցե աշխարհի բեռը ես կիսեմ,

Գուցե չհիշեմ, որ լուսնին նայել,

Նրա հայացքում դրժում եմ սերտել...


Գուցե մոռանամ, թե ինչպես երեկ

Երազի թելը երկնքում պոկվեց.

Երբ լինեմ "անքեզ", երբ լինեմ անթև'

Աստղերը վերից կթափվեն ներքև...