среда, 7 ноября 2018 г.


Աշունը գուցե հանդիպի մեր երազների չվող երամին ու համոզի, որ շտապել են մի քիչ...դանդաղել է պետք...
Աշունը գուցե հապաղի նկարչի իր տաղանդը դրսևորելու մեջ, որովհետև գույները դեռ տաք են, թո՜ղ շարունակեն ինքնադրսևորվել...
Աշունը գուցե հուշի, որ ինքն ինչ-որ բանի սկիզբ չէ, այլ պարզապես շարունակություն, և իր մուտքով ոչ թե ավարտվում, այլ նոր իմաստ է ստանում ինքնադրսևորման գունային խաղը...

Комментариев нет:

Отправить комментарий