вторник, 22 декабря 2020 г.

ՁՄԵՌԱՅԻՆ ՀՈԳՈՑՆԵՐ

 

Հերիք էձմե'ռարտասվես ու լաս,

Թվում էրթե դու ձյուն պիտի խաղաս,

Բայց քո շուրթերին աշունն է դեռ թաց,

Դեռ ասելիք կաոր  կիսատ մնաց...

 

Կիսատ բառերը մտքեր չեն դառնում,

Խեղդում են անվերջհեղձուկի նման,

Թափառումների օդն է ծանրանում,

Երբ շնչելու տեղլոկ հոգոցներ կան...

 

Ձմե'ռքեզ կօգնեմխնդրում եմմիլար,

Կուզե՞ս իմ բաժին խաբկանքը քեզ տար,

Միայն թե մաղվիրքո խաղը խաղա,

Որ ասելիքդ կիսատ չմնա...

 

воскресенье, 6 декабря 2020 г.

Անզորություն


Այցելեցի քեզ...նկարդ տեսա,

Եվ չփլվեցի, անչա'փ փոքրացա,

Խոսքերը կորան, արտասուք դարձան,

Ու կրկին ամպեց իմ մտքի ճամփան...


Մխիթարանքի բառեր չգտա,

Ինձ երևի թե լսող էլ չկար.

Քեզ էին փնտրում բոլորը անհագ,

Գուցե իմ մեջ էլ քեզնից մասնիկ կար...


Մի հզոր արծիվ, ժպտացող տղա.

Այս նկարները քո տան մեջ գտա,

Տեսա մի ներկա' անչա՜փ փոքրացած,

Ու անվերջ ձգվող կարոտի ճամփա...

 

Աշնան վերջ


Չեմ դավաճանում...ասում եմ. "գնա",

Թող երկինք հառնած աղոթքս մնա.

Քո հեռացումով ցավ չի խտանա,

Քո ներկայությամբ խիղճս ծանրացավ...


Ձյունը...թող մաղվի, ուշացել է շատ,

Հոգումս անվերջ կշռաքարեր կան'

Մտքիս թելերից, խղճիցս կախված,

Որ ինձ ճնշում են...լռության նման...


Ճանապարհելիս կլռեմ, հարկավ,

Քո արցունքները հոգիս դարձրին քար.

Ապառաժ չեղա, բայց գութ էլ չկա,

Քարացած հոգով ասում եմ. "գնա՜"...


Թե վերադառնաս' այսպես հետ չգաս...

 

Հույզերի ծովը

 

Քամվել է օրը խղճի աչքերին,

Մանրացել կյանքը...գրոշ է մի սին...

Արևը ծագեց, չժպտա՞ց արփին՝

Կարծես չի հուզում արդեն ոչ մեկին...


Կարծես ամպել է երկինքը մեր մեջ,

Հույզերի ծովը խեղդում է անվերջ.

Որքան աղաղակ օդում լուռ պարպվեց,

Եվ որքան շուրթեր՝ աղոթքում փակվեց...


Այսքան դառնությու՞ն՝ օրվա ուսերին,

Դժվար է շնչել...չի՜ ժպտում արփին...

Մեկ-մեկ գութ քամենք օրվա շուրթերին՝

Գուցե սպեղանի լինի վերքերին ...