воскресенье, 5 октября 2014 г.

ԴՈՒ՝ իմ մեջ ...


Այսօր դու դարձիր մի անսանձ  քամի,
Բեր լույսն աչքերիս հեռու ծերպերից,
Մնա իմ հոգում իբրև նախատինք,
Կամ եղիր պարգև՝ խենթ ու անմարմին...

Երեկ չկայիր - սով էր ամենուր,
Կարծես անգույն էր շուրջը ամեն ինչ,
Քո մի գոյությամբ  հանկարծ դարձա ԴՈՒ
Ու փոխվեց անգամ կյանքի մեղեդին...

Վաղը կլինե՞ս, դա լոկ դու գիտես,
Ես ԴՈՒ կլինե՞մայդ էլ չգիտեմ...
Մի բան թերևս հաստատ է կարծես՝
ԴՈՒ իմ մեջ շատ ես, քան թե ես՝ քո մեջ...


вторник, 19 августа 2014 г.

ՄԱՐԴանալու ճանապարհին

Երբ անհրաժեշտը դառնում է հրաժեշտ-
Հեռվում փլվում է հույսի մի բևեռ...

Երբ անմարմինը հագնում է թևեր-
Չես կարող նրան էլ դարձի բերել...

Երբ ձեռքդ պարզումբռնում ես ստվեր-
Լույսի բոցն անգամ թույլ է ու երեր...

Երբ միտքը թռչումմարմինն է անել-
Քայլելը անգամ դառնում է պարգև...

Երբ տգետները սուտ փառքի են դեռ-
Ճշմարիտ դափնի որտեղի՞ց գտնել...

Երբ դու դեռ ունես չպարպված հարցեր-
Պատասխանն իրավ բալասան է, դեղ...

Իսկ երբ ճիշտն արդեն քոնն ես դարձրել,
Ուրեմն՝ կեցցես...ՄԱՐԴՈՒՆ ես փրկել...



пятница, 25 июля 2014 г.

ԱՆԻՐԱԿԱՆԸ



Երբ հասնես ծովինտաքուկ ավազին
Հանձնիր գգվանքը խենթ երազների,
Դու կամաց պատմիր մի սիրո մասին,
Որն իրական չէխորթ է շատերին...

Որը ապրում է աստղային փոշում,
Սնվում երկնային անծիր գույներով,
Մեկ-մեկ իջնում է ծովի ավազին,
Ու լուռ հիշեցնում իր գոյի մասին...

Դրա համար էլ, տեսքով անմարմին,
Անճանաչ է այն գուցե շատերին,
Ես ու դու գիտենք լոկ նրա հասցեն,
Քանզի մեր միտքը հենց նա է սնել...


среда, 23 июля 2014 г.

ՄԻ ՕՐ....


Մի օր անկասկած անձրևի ներքո

Վալս են պարելու երազները մեր,
Մի օր այդ պարի անզուսպ թևերով
Գուցե սլանանք ամպերից էլ վեր...

Մի օր անկասկած աչքերը անմար
Սիրո մեղեդով կհարբեն այնքան,
Որ ուր էլ փչի քամին կարոտի
Չի կարող մարել հրդեհը սրտի...

Մի օր անկասկած մենք էլ կանձրևենք,
Երբ խենթ հուշերի բեռով պարուրվենք,
Թո՛ղ այդժամ հոգու մեղեդին հնչի
Ու մեզ մի անվերջ վալսի մեջ կոփի...


четверг, 10 июля 2014 г.

ԱՆՁԵՎ անձրև...


Անձրևը հոգնել է կարծես,
Թափվում է անտարբեր այնպես,
Նրա այսօրվա մեղեդին
Չի ցրում ամպերը իմ սրտի...

Անձրևի գգվանքը անձև է,
Հալվում է հողի տաք շուրթերին,
Ուշացած զղջումը դեռ դեղ չէ,
Գուցեև ցավեցնի վերքը հին...

Անձրևը պարում է արդեն,
Գտել է իրեն զուգընկեր,
Իմ սիրտը ամպերով սնվել
Անտարբեր մաղում է ներքև...


вторник, 8 июля 2014 г.

ԲԱԺԱՆՄԱՆ ԳԻԾԸ...


Մի՛ տխրիրհոգիսերբ լռությունը աղմկել չուզի,
Թաքցրու նրան բոլորից հեռու, օտար բոլորին,
Որքան էլ կյանքը ինձ ու քեզ համար բաժանում գծի,
Չի կարող քերել այնինչ դաջված է սրտի պատերին...

Մի՛ ամպիրհոգիստխրության քողը քեզանից վանիր,
Թող որ ճառագեն, ինչպես վառ արև, աչքերդ ծեգին,
Իսկ թե երբևէ լռության ձայնը աղմկել փորձի,
Կյանքը գուցեև իր պիրկ ձեռքերով ինձ ու քեզ օգնի՞....


четверг, 19 июня 2014 г.

ՄԻ ՕՐ


Մի օր անկասկած կհարբենք սիրով ,
Կլողանք նրա կոհակներում խենթ ,
Կարոտի ճամփան կանցնի մեր միջով ,
Իսկ ժամանակը չի էլ հիշի մեզ...

Բոլորից հեռու և մերժված գուցե՝
Մեր հայացքները կփարվեն իրար,
Ոչ ոք չի տեսնիթե որտե՞ղինչպե՜ս
Սեր են անրջում սրտերը << օտար>>...

Մի օր անկասկած կգտնենք միմյանց ,
Ու չի խանգարի մեր սիրուն ոչինչ.
Խենթության համար սահմաններ չկան ,
Իսկ ժամանակը թող անցնի կողքից...

Հավատա դու ինձ՝ օրը այդ կգա ,
Երբ սիրով կայրվեն երկու լուռ հայացք...
Բոլորից հեռու և մերժված գուցե՝
Նրանք կփրկեն սիրուց մի հյուլե...


суббота, 31 мая 2014 г.

ԱՉՔԵՐԻ ԵՐԳԸ


Արի այսուհետ մենք լինենք օտար,
Որ մեր աչքերի երգը չմատնենք,
Արի այսուհետ չնայենք միմյանց,
Որ այլոց աչքից մեր հույզը պահենք...

Իրոք, սիրում են մարդիկ լռությամբ,
Լռելով հաճախ շատ բան են ասում,
Իսկ մեր աչքերը թեկուզ և << օտար >>,
Բայց միմյանց որքան ասելիք ունեն...

Որքան են փակվում ամպոտ կարոտից,
Բացվում գրկելու անողոք հույսով,
Եվ փայփայում են պատրանքն այն նորից,
Թե փարվելու են միմյանց խենթ սիրով...

Արի այսուհետ իրար չնայենք,
Աչքերի երգն էլ այլոց չմատնենք...


четверг, 29 мая 2014 г.

ՉԳԻՏԵՄ....


Չգիտեմ՝ ես ինչպե՞ս լռեմ,
Որ լռությունս քեզ չխանգարի,
Չգիտեմ՝ որտե՞ղ ես գոռամ,
Որ հոգուս ցավը ունկիդ չհասնի...

Չգիտեմ՝ ես ու՞ր արտասվեմ,
Որ տաք գոլորշին դեմքիդ չփարվի,
Չգիտեմ՝ գոլորշիանա՞մ,
Որ քո անունը շուրթերս չայրի...

 Չգիտեմ՝ որտե՞ղ  թափառեմ,
Որ խենթ տողերիդ հետքերը ջնջեմ ,
Չգիտեմ՝ դեռ որքա՜ն  այրվեմ,
Որ քո ձեռքերով կրակից փրկվեմ...

Չգիտեմ՝ ես ինչպե՞ս սիրեմ,
 Որ կարոտները հոգուս չտիրեն,
Չգիտեմ՝ ինչպե՞ս կարոտեմ,
Որ գիշերները <<առանց քեզ>> բացվեն...

Չգիտեմ՝ ես ինչպե՞ս անեմ,
Չգիտեմ՝ որքա՜ն թաքնվեմ,
Որ լռության հետ մի դաշինք կնքեմ,
Խոնավ աչքերի բե՜ռը չկրեմ....


среда, 28 мая 2014 г.

ՆՎԱԳԻՐ, ՋՈՒԹԱ՛Կ


Նվագի՛ր, ջութակ...
քեզ հետ եմ ուզում երեկոս բացվի,
Քո մեղեդին է հոգուս հնչյունը,
Որ խեղդվել իմ մեջ, ճնշում է էլի ...

Նվագիր այնպե՛ս,
որ տարրալուծվի կարոտը հեռվում,
Հեռացնի ինձնից այն, ինչ լռում է,
 ցավ է իմ հոգում...

Նվագիր այնքան,
մինչ լուսաբացը իր թարմությամբ գա,
Տանի իր ձեռքով աչքերիս բեռը,
նոր երազներ տա...

..................................................................

Նվագի՛ր, ջութակ, մի՛ լռիր այսօր ,
Երեկոն սուս է, մի քիչ էլ` ամպոտ,
Հոգու հնչյունը ապրել է ուզում ,
Քո կախարդանքով դու նրան ուժ տուր...


вторник, 27 мая 2014 г.

Երբ խոնավությունը շատանում է...


Այդ օրը ես քայլում էի ստեղների վրայով՝ ճերմակն իմ գույնն էրիսկ սևը՝ քոնը / դու՛ էիր այդպես ցանկացել/...Չգիտեմ՝ որտեղից, օտար հոսանքներ եկան...Չդիմացա...Սայթաքեցի ու ցած ընկա...Դու իմ կողքին չէիր...Չփշրվեցի սակայն...

Փշրվեց այն կապույտ կիսալուսինըոր տարիներ առաջ ինձ էիր նվիրել...Բայց այն իմ ձեռքում չէրհոգուս հետ էր ձուլվել...Հետո փնտրեցի նրա բեկորները...Չգտա...գոլորշի էին դարձել...

Երբ խոնավությունը շատանում էսրտի ռիթմերն արագանում ենտեսանելիությունը վատանում էիսկ կոկորդը խեղդում է ինչ որ աղի մի հեղձուկ...

Այսօր իմ շուրջը խոնավությունը կրկնակի է...մտքի շիթերը որքան էլ ջանում են պարզեցնել ճանապարհըմիևնույն էսրտի ռիթմերը իրենց հարազատ ստեղներն են փնտրում...որոնց վրայով քայլում էի ես / հիշո՞ւմ ես ...ճերմակը իմն էրիսկ սևը՝քոնը...դու՛ էիր այդպես բաժանել/...

Իսկ վա՞ղը...Վաղը ես որտե՜ղ քայլեմ...