среда, 7 ноября 2018 г.



Անձրև, այս անգամ ինչ պիտի պատմես,
Ինչ սուտ խոստումով իմ հոգին կապես,
Էլ չեմ հավատում քո թաց երդմանը.
Այն խենթ աղջիկը կորավ գարնանը...

Հիմա ամառ է, որքան անձրևես,
Որքան հուշերի բեռը ծանրացնես,
Ոչինչ չի խախտի հերթը ժամերի,
Իսկ ժապավենը նոր շունչ կբերի...

Աշնանամուտին նոր երգ կլսես,
Գուցե դրանով այնքան էլ չարբես,
Բայց այն կպատմի՝ ինչպես ամռանը
Եկավ պատրանքի մեկնումի ժամը...

Անձրև, այս անգամ թերևս լսես,
Գուցե խոսելու հարթակն ինձ զիջես,
Իմ համըր հոգին որքան էլ լռի,
Քո թաց երդումից ավելի՜ն կասի...



Комментариев нет:

Отправить комментарий