Շա՜տ բան է փոխվել շուրջը...հիմա ես այն նույն կետում եմ, որտեղից սկսվեց իմ ու քո հեռակա պատմությունը...
Ծաղիկները...մշտարթուն հուշերը սնուցող կտավներ են՝ իմ ճամփին, որ այդպես էլ չբերեց քեզ մոտ...
Մարդիկ...չկան արդեն ինձ ու քեզ կապող օղակները...հիմա նրանք և խորթ են և՝օտար ( ի դեպ, անկեղծությունը շա՜տ է պակասում...ես էլ եմ խորթանում
մարդկային
համատարած
դիմակահանդեսում...)...
Հուշերը...ահա ինձ ու քեզ կապող միակ կամուրջը...Լսել եմ, որ կա սրտի հիշողություն... չեմ ստուգել
երբևէ...
Դա հասկացա հիմա՜...երբ ոտք դրեցի այն նույն կետին, որտեղ ավարտվեց մեր այդպես էլ չսկսված պատմությունը...