среда, 7 ноября 2018 г.


Գուցե մի հեռվում, մի անլույս հեռվում
Դեռ բաբախում է երազը հույսով,
Դեռ շնչում է տաք, աչքը բաց պահում,
Ու շուրթերն են լի աղոթքի բեռով...

Ասում են հեռվում, մի լուսե հեռվում
Կենդանացել է երազը մի օր,
Երբ թաց շուրթերին կապույտ մի համբույր
Թողել է հույսի քամին քնքշանքով...

Գուցե մի հեռվում...երազն է լուսնոտ...

Комментариев нет:

Отправить комментарий