вторник, 1 декабря 2015 г.


ԼՈՒՍՆՈ՜Տ ԵՆ ԲԱՌԵՐԸ...

Կիսվել է գիշերը...կիսվել են մտքերը,
Հսկում է լուսինը...թարթում են աստղերը...
Մրսում է երազը...թերի են հանգերը,
Հեռվում այն դղյակն է,ուր կորան հուշերը...
Կանչում է գիշերը...չեն քնում հույսերը,
Աստղերը փոշոտ են...լուսնոտ են բառերը...
Հեռվում այն միակն էոր բանտեց մտքերը,
Գիշերը տաք տուն էուր կապրե՜ն հանգերը...



Երբ լռում է երեկոն ,
Համրանում է մի կարոտ...
Այն,ինչ թվում էր հեռու՝
Եվ անհաս է և՝ շատ մոտ...



Աշնան երազը հողին կհանձնեմ...
Գուցե այն հառնի գարնան զարթոնքին...
Երազիս համար ես լու՜ռ կաղոթեմ-
Թող ձմռան ցուրտը ինձ չխանգարի՜...



Գիշե՛ր, քո թաց շուրթերին պարպվում է հիմա իմ երազների լեփ-լեցուն գավը...Լուռ ճաշակեցի դեմքս ստվերող արցունքիդ համը...

Դու արտասվում ես և ի՜մ փոխարեն...Աշունն էլ է իմ ուսին լացել...
Անձրևի մեղեդին լսվում է նաև գիշերվա սև թարթիչների ներքո...իսկ դրա համար մեզ պե՜տք չեն աչքեր...

Ինչու՞ են անհրաժեշտ այդ դեպքում շուրթերը...գրկելու՜ համար ...Կարոտի անտեսանելի պատյանը երբեմն անզոր են փշրել անգամ պիրկ բազուկները,իսկ երկնքի շապիկը ճեղքող մրմունջը լսվում է նույնիսկ գրկո՜ւմ լռության ...

Գիշե՛ր, ես՝զրկված ձեռքից,կուրացած ՝ աչքից,դեռ ուզում եմ ապրե՜լ իմ երազներում..
Մի՛ կիսիր իմ երազները, ես դրանց համար շա՜տ եմ աղոթել...




Բռնի՛ր իմ ձեռքը...որ չխարխափեմ...որ չընկնեմ հանկարծ այն աստիճանիցոր վեր է տանում...ձուլում լուսնային անվերջ կապույտին...Տա՜ր ինձիմ Լուսին, ու քո աչքերի կարոտին հանձնիր...


Ե՜տ տուր իմ կիսալուսինը...
Որտե՞ղ ես այն թաքցրել...Հիշու՞մ ես,ինձ մի կապույտ կիսալուսին էիր նվիրել...մենք մեր երազանքների դեղին աստղերն էինք այնտեղ բարուրել...Նրա աչքերում մոռացել էինք մեր ժպիտների կանաչ մարգագետինները,մեր թաքցրած ապրումների լուրթ երկինքները,մեր չխոստովանած կարոտների երկշերտ ամպերը...
Հիմա աշուն է...աշնանն էլ է կիսալուսին լինում,իսկ իմը չկա՜...Փնտրել կարելի է,բայց գտածըս...անուժ մի երգ է,որը լցված է կապույտ բյուրեղներով...դրանք աշնան անձրևի հետ կապ չունեն...բնա՜վ...Հոսել են ոչ թե մաշկի վրայով,այլ՝դրա միջով,կուտակվել ներսում,սառել հոգու մեջ,դարձել մի կապույտ դաջվածք,որն այնպե՜ս նման է քո նվիրածին...
Քո նվիրածը...աչքերիդ լույսն էր,որ խտացրել էիր կիսալուսնի մեջ...
Որտե՞ղ ես այն թաքցրել...ասա՜,վերջապես...



Աշունը երգեց-ես չլսեցի,
Աշունը հերկեց-լռեցի էլի. ..
Աշունը ամպեց, կուրացա կարծես .
Ե՞րբ եմ տեսնելու աշուն վերջապես ...
Ե՞րբ եմ ներկերով տունս վրձնելու,
Ե՞րբ եմ գույների խաղով արբելու ,
Երազը շատ է, ե՞րբ եմ ճախրելու.
Ամպերի քողը ե՞րբ եմ բացելու...
Աշու՜ն, քո երգին կարոտ մնացի,
Խոփիդ սլացքին հաղթել չի՜ լինի. ..



Գիշե'ր,անձրևիր մտքերի վրա,
Հոգնության պարկը լցվել է ահա...
Շուրթերի բեռը դու հանձնիր քամուն,
Անքնությանը տուր մի հանգիստ քուն...


Թելերը մեզ կապում են,թելերը մեզ մաշում են,
Թել կա՝խղճի զարկ է,թել կա՝անհաստատ է...
Այս թելանման,անփույթ աշխարհում
Որքա՜ն հանգույց կա՝ լուծում է ուզում..


ԱՇՆԱՆԱՅԻՆ



Ուշանում է արշալույսը,
Քարանում է հոգու լույսը...
Խտացել է մթնշաղը,
Պակասել է մտքի խաղը...
Քարանում է մերթ արցունքը,
Մերթ ՝ վարարում, ինչպես գետը,
Ծովանում է սրտի վերքը,
Չտեսնելով բուժման ելքը...
Հոգու բեռը լեռնանում է,
Ու կարոտը համրանում է...
Խլանում է նաև հույսը՝
Որտե՞ղ փնտրեմ արշալույսը...



Հուշերի քամին հարվածեց դեմքիս,
Տերև էր կախված նրա թելերից...
Որքա՜ն անցյալ կա՝ աշնան թևերին,
Որ կարոտում է քամու խենթ խաղին...


ԱՇՆԱՆ ԹԱԽԻԾԸ...


Աշնան թախիծը ծովացավ մի տեղ,
Լռության գոտին անտեսին փարվեց,
Ափեափ սիրտը համրացավ կարծես,
Նեղացավ մի պահ,ինքն իր մեջ փակվեց ...
Աշնան թախիծը նոր վերքեր բացեց,
Գույներ ու ստվեր մի խցում բանտեց,
Արևի խաղը այնքան պակասեց,
Որ օրվա շունչը անգամ նվաղեց...
Աշնան թախիծը ի վերջո հոգնեց,
Իր մենաստանից հաշտություն խնդրեց,
Լռության գոտին անտեսը ճեղքեց,
Իր հոգու խորքում անսուտ աղոթեց...
Աշնան թախիծը այլընտրա՜նք չուներ...





Մաղում է անվերջ,անդադար..Ես սիրեցի անձրևն այն պահիցերբ նա կամրջեց իմ ու քո երազները...Բայց դեգիտեսանձրևը ջուր էհոսեցին մեր երազները,  վարարեցին մեր կամքից անկախբացեցին նոր հուն...գտան այլ ափեր...
Իսկ ես չատեցի անձրևը...Նրա ամեն կաթիլի հետ կենդանություն էր առնում քո երազից ինչ որ մասնիկիմ երազից ՝ փրկված բեկոր... Դրանք ծածկում էի ճերմակ թերթերովթաքցնում տողերի փխրուն շերտերումբայց տողադարձ չէի անում... վախենում էի կիսել մեր երազները. . .
Իսկ դու չխնայեցիր նրանց...տողադարձեցիր... Բյուրեղներըորոնք խտացել են ջրի կաթիլների մեջհաճախ են հիշեցնում այն կամուրջըորը փլվեց աշնանային վարարումներից. . .
Մինչդեռորքա՜ն էի սիրում անձրևը ...



Ինձ մի խնայիր, սիրով մտրակիր,
Աշնան գույների մակույկին հանձնիր,
Հույզերի ծովում դու ինձ մի փրկիր,
Իսկ երբ կործանվեմ ՝ լռությա՜ն մատնիր. . .
Աշնանը լսիր, երգում է կամաց,
Ո՞մ մասին է այն, դա չէ էական,
Աշնան մեղեդին սիրուց է ծնված,
Անգամ մեռնելիս ՝ ապրեցնու՜մ է այն. . .
Ինձ մի խնայիր, անցյալին գամիր,
Դա ցուրտ զնդան չէ, շունչ կա ներկայի,
Հույզի օվկիանի հատակը հասիր,
Սիրո պատյանով ինձ տուր... գալիքին ...