среда, 7 ноября 2018 г.


Եթե երբևէ ճամփա ես ընկնեմ՝
Կուզեմ քո ձեռքը բռնած այն անցնել,
Ու թե թռիչքում հանկարծ "սայթաքեմ"՝
Կուզեմ վայրէջքս քո բազկով փրկել...

Եթե երբևէ ուզես ինձ դավել՝
Լռության զրահ կփորձեմ հագնել,
Կջանամ հողին ամուր ես կանգնել
Ու քո հավատի սյուները կոփել...

Եթե երբևէ իմ ձեռքը թողնես
Ու չուզես ինձ հետ էլ ճամփադ անցնել,
Այդժամ կդառնամ մի կապու՜յտ ստվեր'
Քեզ պարգևելով վերելքի թևեր...

Комментариев нет:

Отправить комментарий