среда, 7 ноября 2018 г.

ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ



Իմ կարոտների երկնակամարում
Հաճախ եմ տեսնում խենթացնող պատրանք.
Մեր հյուղակի մոտ դու լուռ հայտնվում
Ու շշնջում ես. <<իմ լուսե՜ երազ>>...

Քո ձայնի խրոխտ ելևէջներում
Ապրում է անվերջ մի տեսիլք կիսատ,
Որի անթերի համաձուլվածքում
Թերասացության ճիչ կա, հառաչանք...

Թիկունքս ծակող քո խենթ հայացքում
Ես մոլորվել եմ թերևս անդարձ,
Բայց դեռ փնտրում եմ, ելքեր որոնում՝
Թեև չուզելով մեկ այլ հանգրվան...

Հոգիս տագնապող լաբիրինթոսում
Միշտ կուզեմ տեսնել քեզ կապող երազ,
Թե ինչպես է մեր հողոտ տնակում
Ապրում երկնաբույր մի թղթե պատրանք...

Комментариев нет:

Отправить комментарий