понедельник, 15 февраля 2010 г.

ՄՈՐՄՈՔ

Այսօր երկար եմ խորհել քո մասին ,
Մորմոքել, լացել հոգուս խորքերում ,
Երկար, շատ երկար օրոր եմ ասել
Արթուն հուշերիս, որ մտնեն խոր քուն ...

Այսօր երազ եմ հյուսել մտովի ,
Մի անմեղ երազ / թող Աստված ների / -
Իբր մանկիկիդ օրոր եմ ասում ,
Իսկ դու հարազատ նայում ես, ժպտում ...

Այսօր երկար եմ խենթացել այսպես`
Կարոտել, լացել, սպասել ճամփիդ ,
Իսկ դու, ով գիտե, շիկնանքով գուցե
Սիրտդ ես նվիրում որ բախտավորին ...

Այսօր, իրոք որ, շա~տ տառապեցի ...


суббота, 13 февраля 2010 г.

ՄՂՁԱՎԱՆՋ



Սիրուս աստղը մարեց երկնքում,
Շանթեր փայլեցին և տեղաց անձրև.
Հույսիս դռները, ախ, գոց մնացին,
Ցնդեց ամեն ինչ` և երազ, և սեր...

Աշխարհը, որին սիրում էի ես
Դարձավ իսկական մի կառափնարան,
Ընկերս լքեց ինձ ճամփի կեսին,
Դատապարտվեցի ես միայնության...

Հոգիս մռնչաց այս ահեղ ցավից,
Ընկերոջ դավից, կյանքի քաոսից
Եվ սթափվելով այս մղձավանջից
Հենվեց հավատիս ամուր սյուներին...

Մի բան վերջապես պարզվեց ինձ համար`
Ունայն է կյանքը, իսկ մարդիկ` դաժան.
Հանուն << մեծ >> շահի կոկորդ կկրծեն,
Հանուն << հայր >> փողի մորը կպղծեն...

Օ, աշխարհ, աշխարհ, ատում եմ ես քեզ.
Միտքս թռչում է տաճարը Աստծո...
Նա հար կապրեցնի սիրուս աստղը
Եվ գոց չի թողնի հույսիս դռները...
/1991թ./



четверг, 11 февраля 2010 г.

ՔԵԶ ՍԻՐԵ՞Մ...Ի՞ՆՉ ԱՆԵՄ...




Ի՞նչ անեմ, քեզ սիրե՞մ,
Անրջե՞մ քո մասին, թե` լռեմ,
Կարոտի մի դղյակ կառուցեմ
Ու այնտեղ կարոտով քեզ սպասեմ

Ի՞նչ անեմ, կարոտե՞մ,
Սպասե՞մ քեզ անվերջ ու թախծեմ,
Կապույտով իմ օրը զարդարեմ,
Քո մասին խորհելուց չհոգնեմ

Ի՞նչ անեմ, ես հոգնե՞մ,
Քո դարձին չտենչա՞մ ու մարե՞մ,
Հեռանամ, քեզանով էլ չապրեմ,
Տառապեմ, մոռանալ քեզ փորձեմ...

Ի՞նչ անեմմոռանա՞մ,
Երազիս դղյակը ես քանդե՞մ,
Կորցնե՞մ քեզ անդարձ...ի՞նչ անեմ...
Իսկ գուցե վերջապես քե՞զ սիրեմ...


вторник, 9 февраля 2010 г.

ՀԵՏԱՊՆԴՈՂ ԱՆՑՅԱԼ



Ինչու է այսքան անցյալն իմ սրտում,
Ինչու է անվերջ ինձ հետապնդում.
Վրեժ է լուծում` ում համար, ինչի,
Իսկ գուցե վաղն էլ ինձ պիտի տանջի

Եվ ամենուր եմ նրան ես տեսնում
Արդեն` մազերիս արծաթվող փնջում:
Հայելին կարծես անցյալ է հուշում,
Քայլերս անվերջ ետ-ետ են տանում

Շատերը գուցե ինձ կոչում էլ տան-
Նկարիչ եմ ես, կամ` հնեաբան .
Կապույտից տարբեր երանգ եմ հունցել
Ու անցյալիս մեջ զննումներ արել

Չէ, չեմ հոգնի ես անցյալ կերտելուց
/Ամեն նոր օրը իր հուշն է բերում/.
Մի ներկա կտամ, միայն թե մի պահ
Վերհուշի թևով կրկին ինձ հյուր գաս

суббота, 6 февраля 2010 г.

Կապույտ մշուշ


Տեսե°լ ես արդյոք դու կապույտ արցունք,

Քարացած բյուրեղվարդի շուրթերին .

Գուցե սիրահար ինչ-որ մի բլբուլ

Սրտից է թողել հյուլեն կարոտի

 

Կարոտն ասում են հզոր ուժ ունի –

Վկան է սերը այն հին բլբուլի.

Վարդը որքան էլ նրան չնայի

Հավքն այդ ուրիշի համար չի երգի

 

Թո'ղ որ չտարվի վարդը իրենով,

Թո~ղ որ ուրիշի սիրո մեջ ծաղկի.

Բլբուլի երգից կժայթքի կարոտ,

Որը հյուսված է կապույտ բոցերից:

 

Աշխարհը գուցե ծաղկանոց է մի,

Որտեղ բացվում են պես-պես հրաշքներ`

Համբարձումզանգակյասամանհասմիկ.

Ամենքըմի գույնկուսականանմեղ

 

Սակայն ինչ ասես սիրահարին խենթ,

Այս մեծ աշխարհում նա "աշխարհունի`

Վարդաբույր եզերքհոգու տիեզերք,

Միակ թագուհին իր անուրջների

 

Գերվե°ց հրաշքն այդ գույնով կարոտի-

Պատասխան չկա… կա մշու~շ մի լուրթ.

Անցյալի միջից կապտին է տալիս

Վարդը`շուրթերին քարացած արցունք

 

Շարունակվող սեր






Իմ սերը քեզ չտվեց ոչինչ
Հալվեց երազս`ձեռքերիդ վրա,
Զուր էի փնտրում` հայացքս դեմքիդ,
Որ ինձ չլքես,որ կողքիս մնաս

Իմ սերն այդպես էլ քեզ չհամոզեց,
Թե որքան խենթ եմ կարոտի հարցում,
Որ քեզ պատրաստ եմ կյանքովս պահել,
Միայն թե լինես կողքիս, իմ սրտում

Իսկ դու ընտրեցիր մեկ այլ ճանապարհ,
Մեղադրեցիր ինձ իմ սիրո հարցում,
Եվ քո հայացքը` մերկ սառույց դարձած,
Կարոտս դարձրեց մի կապույտ մշուշ

Բայց սերս քայլեց իր դժվար ճամփով,
Շատ հաճախ ապրեց միայն քեզ համար,
Մաքառեց անվերջ, տենչաց, որ մի օր
Նոր երազ դնի ձեռքերիդ վրա


ՄԻՆՉ…կկորցնեմ քեզ


Գիտեմոր մի օր կկորցնեմ քեզ.

/Էլ չեմ փնտրի ես կարոտով մեկին/

Արցունք չեմ թափի քեզ համար ես էլ,

Կմնամ անսերհեռու քեզանից:

 

Գիտեմ,որ մի օր երազ չեմ հյուսի,

Չեմ սուզվի էլ մութ աչքերիդ հունում.

Լույսըս գուցեև անչափ պակասի,

Կխեղդեմ ցավը հոգուս խորքերում:

 

Գիտեմոր մի օր հեքիաթն իմ հյուսած

Պիտի ունենա ինչ-որ վերջաբան,

Իսկ իմ հորինած ասպետը հանկարծ

Գուցեև լքի սիրած աղջկան

 

Այսքանը գիտեմ ու հասկանում եմ`

Կյանքը դաժան էբնավ հեքիաթ չէ.

Բայց մինչ <<օրն>> այդ գամինչ կկորցնեմ քեզ,

Թույլ տուր քեզանով ապրեմք՜եզ սիրեմ

 

 

 


вторник, 2 февраля 2010 г.

ԱՐՑՈՒՆՔՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Եթե արցունքը խոսել իմանար
Կպատմեր մի զույգ աչքերի մասին,
Որ հեղեղվում են անվերջ քեզ համար,
Ամբարտակ փնտրում իրենց ճամփեքին

Եթե արցունքը պատմաբան դառնար,
Դու կլսեիր ինչ-որ առեղծված,
Ուր կան հերոսներ, բայց նաև` չկան,
Ուր երազն է շատ, իսկ ճիշտը` բնավ

Եթե լսեիր պատմությունն իմ այս,
Դու կքայլեիր արցունքի ճամփով
Ու կդառնայիր հերոս իսկական
Ինձ կգտնեիր արցունքի << հունով>>…