воскресенье, 30 октября 2016 г.


Պատուհանից դուրս ապրում է ... միայնակ վարդը...Այն տարվա բոլոր գույների մեջ էլ հմայիչ է...Իր մենության մեջ էլ է գեղեցիկ...

Ապակիները գուցե ցույց են տալիս իրականությունը,բայց խանգարում են բացահայտել,թե ինչ է զգում միայնակ վարդը,երբ գարուն է, ու պիտի ինքը բացվի ,որպեսզի ինչ-որ անկեղծ սիրահար իրեն պոկի թփից ու նվիրի սիրած աղջկան (բայց չէ՞ որ ինքն էլ է սիրո՜ւմ...գուցե առավել ,քան՝որևէ մեկը )...

Իսկ ի՞նչ ասել ամռան մասին,երբ պետք է բուրել,որպեսզի շրջապատը (գուցե նաև մոլորակը ) չմոլորվի իր խոհերի տապում,չայրվի երազների անհասանելիության անվերջ մարաթոնում...
Աշնան մասին խոսելն ավելորդ է,որովհետև վարդի ներկայությունն իր կատարելությանն է հասնում հենց աշնան գունապնակում...նրա թերթերում ապրում է սիրո ամենագեղեցիկ մեղեդին,նրա շուրթերին բացվում է մի վերհուշ շատ հին...

Պատուհանից դուրս կապրի միայնակ վարդը նաև,երբ գա ձմեռը...ցրտից գուցե նվաղի նրա ծաղկային հոգին...գուցե...բայց ձյունը,ձյունն իր ճերմակ թևերի մեջ կառնի վարդի մենությունն ու կթաքցնի նրա սարսափը...որպեսզի հետո,անխուսափելի հետո սարսափն այդ դառնա գարնանածին մի անզուսպ քնքշանք...

Ապակիները իրոք որ խաբում են մեզ...



Օրվա մեջ տագնապ կա անմեկնելի,
Բերկրանքի աչքը արցունքով է լի...
Աշնան մեղեդին ասելիք ունի,
Բայց այն ցավոտ է, առանց քնքշանքի...

Երկնքից կախված թախծի հայելին
Կարծես հուշում է ամպրոպի մասին,
Իսկ հողի սրտում կայծակներն էլի
Ուրվագծել են հետքերը դողի...

Մրսում է տերևն իր մերկությունից,
Քամին անթաքույց հրճվանքով է լի...
Ոչ ոք չի հուզվում մեկնումի ծեսից,
Աշունն իր հոգում կասկածներ ունի...

Այնպես կուզեի՝ մի քիչ համառի,
Աշնան տագնապում քնքշանքը ապրի...

ՀՈԳՈՒ ՏՈՒՆԸ



Որոտն էր երեկ իմ անկոչ հյուրը,
Այնպես մրսում էր և հոգու տունը,
Փակվել էր հեռվում աշնան արևը,
Ժպիտ չէր բերում անգամ բարևը...

Անձրև էր գուժում օրվա պատկերը,
Հույսն էր լոկ մնում միակ բանբերը,
Սին էին թվում երկնի աստղերը,
Լուսնին լքել էր իր իսկ ստվերը...

Լավ էր՝չմնաց իմ անկոչ հյուրը,
Լույսի հետ հառնեց և հույսի լեռը...
Մի զույգ աչքերի ծանրացած բեռը
Լռությամբ գտավ իր հին պատերը...

Արդեն չ՜էր մրսում էլ հոգու տունը...



Իմ կապու՜յտ երազ՝մնացիր կիսատ,
Ու քեզ հետ կիսվեց և մի ողջ աշխարհ...
Բայց՝որքան թերի ու որքան՝նվազ,
Քեզանով ապրեց մի խենթ զարկերակ...



Հոգիս թռիչքի բերկրանքն է տենչում,
Ոչ թե՝անկումի վայրէջքը փոշոտ,
Հեռվում անաղմուկ օրն է վերջանում,
Ներսում դողում է մի կապույտ կարոտ...


Ամառը հավաքեց իր փեշերն ու հեռանում է...Լռություն կա՝չթարգմանվողանհերքելիանկնիք,...
Ինչ-որ ստվերներ թաքցրած հույսի բարուրն են բացում...Մանկան նման ժպտում է հույսը՝անօգնականանկարող...
Ինչ-որ տեղ պահածոյացել է մեր երազների դեղին արևը...ուզում եմ դիպչել նրա հյուսքերից կախված սին պատրանքներինշոշափել խաբկանք-զնդանի սառը ճաղերըոր մեզ բանտել է իր ... դեղին ոսկով...

Ինչ-որ կերպ հնար լիներ պահել ամռան փեշերըոր թարգմանել լիներ և լռությունը...



Արցունքը վարարել է, սրտի ամբարտակները քշել-տարել է...Եվ ինչու՞ է ավարտվում ամառը...
Դու ամռան հորինվածքն էիր...Քո աչքերը էլ չկրկնվեցին...Կրկնվեց միայն սրտի հիշողությունը,որն ամեն ամառ նորովի հուշեց բացակայությանդ ներկայությունը....Օրերի ձանձրալի շղթան երբեմն վերապրում է հորինվածքների կայտառ աշխարհում...բայց միայն՝ երբեմն...
Ամռան հետ կկորցնեմ քեզ գտնելու իմ տաքուկ հույսը....Կգա մեզ իր թախծե ափերով սփոփող մեկ այլ եղանակ...Կգա՝ վերապրումների իր տխուր, ոչինչ չխոստացող կարգախոսներով...Կգա, որ հերթական անգամ կոփի մեզ իր ոչի՜նչ չպարտավորեցնող քարոզարշավում...Իսկ մենք որքա՜ն ենք ձանձրացել սուտ խոստումներից...

Ամռանը հրաժեշտ կտամ...Բայց և... չե՜մ դադարի փնտրել քեզ...



Եվ ի՞նչ է արդյոք այս անվերջ վազքը...
Չի՞ մայրանալու լիացման ծառը ...
Մեկը լալիս է աշխարհի ցավը,
Մյուսը՝ վայելում բերկրանքի գավը...

Ի՜նչ անցողիկ է այս մրցավազքը...


четверг, 18 августа 2016 г.


Ուրի՜շ է պարը նահանջող ամռան...
Մետաքսե երազն էլ չի կրկնվի,
Ամբարեմ մի տեղ գույներն աննման՝
Որպես երաշխիք անցնող մշուշի...

Ուրի՜շ է հևքը խելագար ամռան...
Թե ինչեր բերեց՝ ամեն ոք գիտի,
Բայց թե ինչ փոխեց, ինչ հույզեր տարավ՝
Միտքը անզոր է սահմանն այդ հատի...

Ուրի՜շ է երգը հեռացող ամռան...
Չեմ ուզումոր այն երբևէ հատի,
Աշունդեռ վաղ էքայլեր կան կիսատ,
Թող քո մեղեդին մի քիչ ո՜ւշ հնչի...


понедельник, 8 августа 2016 г.


Թաքնվեմ՝
Կեղծավոր ժպիտ բերող աչքերից,
Հղփացած հոգու անթաք հրճվանքից...
Փոթորկվե՜մ,
Երբ վաճառվում են սիրո փշրանքներ,
Իսկ առնողները շա՜տ ենամեն տեղ...
Անձրևե՜մ,
Ուր կարծրացել է հողը խաբկանքից,
Ուր չի տարբերվում ճիշտը կեղծիքից...
Հայտնվեմ՝
Որպես մունետիկ ու լու՜յս ավետեմ,
Հավատի անեղծ ժպիտներ...ՓՆՋԵՄ...



Մեր երազները չեն ոչնչանում...ապրում են մեզ հետապրում են մե՜ր մեջ...
Ու թե երբեմն ընդհատակ անցնում՝պատրաստ են ճեղքել և ապառաժներ...

суббота, 30 июля 2016 г.


Շա՜տ բան է փոխվել շուրջը...հիմա ես այն նույն կետում եմորտեղից սկսվեց իմ ու քո հեռակա պատմությունը...
Ծաղիկները...մշտարթուն հուշերը սնուցող կտավներ են՝ իմ ճամփինոր այդպես էլ չբերեց քեզ մոտ...
Մարդիկ...չկան արդեն ինձ ու քեզ կապող օղակները...հիմա նրանք և խորթ են և՝օտար ( ի դեպանկեղծությունը շա՜տ է պակասում...ես էլ եմ խորթանում մարդկային համատարած դիմակահանդեսում...)...
Հուշերը...ահա ինձ ու քեզ կապող միակ կամուրջը...Լսել եմոր կա սրտի հիշողություն... չեմ ստուգել երբևէ...
Դա հասկացա հիմա՜...երբ ոտք դրեցի այն նույն կետինորտեղ ավարտվեց մեր այդպես էլ չսկսված պատմությունը...


Իմ հեռակա...
Այնպես ստացվեցոր ես միշտ հեռակայեցի...Շատ բան չեմ հասկանում կյանքից... գուցե ավելի շատ զգու՞մ եմ...իսկ գուցե՝ ապրու՜մ հեռակա...
Մի գույն կաոր ինձ համար այլընտրանք չունի...դա քո աչքերի արտացոլանքն է իմ հեռակայող կյանքում...
Ես քեզ համար ոչ անցյալ եղաոչ էլ՝ ապագա...դեներկայի մասին խոսելն արդեն անհեթեթ է...Դու անգամ չգիտեսոր ես կամապրում եմ...թեկուզ՝ հեռակա...(ինձ համար դա նույնիսկ կարևոր չէ)...
Կարևորն այն էոր չկորցնեմ աչքերդ տեսնելու իրականությունը...
Աշխարհում ամեն մի գույն իր խենթությունն ունի...Թող ինձ ներե~ն մյուս գույների սիրահարները...
Քո աչքերի գույնն իմ միակ այլընտրանքն է այս հեռակա իրականությունում...