среда, 7 ноября 2018 г.


Թրջվել է օրը,
Բայց վերելքների անզուսպ հրճվանքից,
Անուշ է դողը,
Որ ծիածանվեց պահի քնքշանքից...

Սիրե՞լ եմ արդյոք ես այսպես ուժգին
Արև պարգևող հենց իմ նմանին,
Գուցե ինչ-որ պահ, կամ ինչ-որ ժամի
Անտեսած լինեմ կարիքով մեկին...

Անձրևը խոհ է բերում իմ մտքին,
Սիրտը տագնապն է ապրում իր վերջին,
Ով չի շտապում՝ թող ինձ հետ քայլի,
Գնանք ու գտնենք հենց մեր նմանին...

Թևում է օդը
Թացվող աչքերի հպարտ ժպիտից,
Անուշ է դողը,
Որը պոկվել է օրվա շուրթերից...

Комментариев нет:

Отправить комментарий