суббота, 30 июля 2016 г.


Շա՜տ բան է փոխվել շուրջը...հիմա ես այն նույն կետում եմորտեղից սկսվեց իմ ու քո հեռակա պատմությունը...
Ծաղիկները...մշտարթուն հուշերը սնուցող կտավներ են՝ իմ ճամփինոր այդպես էլ չբերեց քեզ մոտ...
Մարդիկ...չկան արդեն ինձ ու քեզ կապող օղակները...հիմա նրանք և խորթ են և՝օտար ( ի դեպանկեղծությունը շա՜տ է պակասում...ես էլ եմ խորթանում մարդկային համատարած դիմակահանդեսում...)...
Հուշերը...ահա ինձ ու քեզ կապող միակ կամուրջը...Լսել եմոր կա սրտի հիշողություն... չեմ ստուգել երբևէ...
Դա հասկացա հիմա՜...երբ ոտք դրեցի այն նույն կետինորտեղ ավարտվեց մեր այդպես էլ չսկսված պատմությունը...


Իմ հեռակա...
Այնպես ստացվեցոր ես միշտ հեռակայեցի...Շատ բան չեմ հասկանում կյանքից... գուցե ավելի շատ զգու՞մ եմ...իսկ գուցե՝ ապրու՜մ հեռակա...
Մի գույն կաոր ինձ համար այլընտրանք չունի...դա քո աչքերի արտացոլանքն է իմ հեռակայող կյանքում...
Ես քեզ համար ոչ անցյալ եղաոչ էլ՝ ապագա...դեներկայի մասին խոսելն արդեն անհեթեթ է...Դու անգամ չգիտեսոր ես կամապրում եմ...թեկուզ՝ հեռակա...(ինձ համար դա նույնիսկ կարևոր չէ)...
Կարևորն այն էոր չկորցնեմ աչքերդ տեսնելու իրականությունը...
Աշխարհում ամեն մի գույն իր խենթությունն ունի...Թող ինձ ներե~ն մյուս գույների սիրահարները...
Քո աչքերի գույնն իմ միակ այլընտրանքն է այս հեռակա իրականությունում...


Ամառը իմն էիմն է...քո՜նը չէ...
Թե քոնը լիներ՝ կապրեիր ինձ հետ,
Չէիր հեռանա դու օտար ափեր,
Չէիր գուրգուրի օտար երազներ,
Ինձ չէիր մերժիկգտնեի՜ր քեզ...
Իմ երազները՝ խտացած քո մեջ,
Ապրում են այստեղբայց դե՝ առանց քեզ...

Ողջ երազները պղպջակներ են՝
Լցված պատրանքի քնքուշ մետաքսով-
Որին դիպչում ես՝անէանում են,
Թողնելով միայն համբույրի թույլ դող...

Ողջ պատրանքները հորինվածքներ են՝
Որ օրը շնչիապրի ներկայում,
Բայց զարկերակը հենց որ բռնում ես ՝
Ռիթմը լքում է...զու՜ր ես աղմկում...

Ողջ անուրջները գուցեև սու՜տ են՝
Թափառող հանգույց՝ օրեր կամրջող-
Եվ՝ որքան էլ սիննրանք մեզ պետք են՝
Որպես խենթ թռիչք, կամ էլ՝ սրտի դող...



Այսօր օրվա մեջ ալիք կար թախծի,
Այսօր զանգերը զարկ էին սրտի...
Այսօր տագնապած հուշի մի ալիք
Համբուրում էր ինձ ու լքում մեկից...

Այսօր գույները ողջ ծիածանի
Ամբարվել էին հույսի տանիքին,
Բայց մի անտարբեր ու անմիտ ալիք
Ծիածանում էր լռության փոշին...

Այսօր խոնա՜վ էր աչքը երկնքի՝
Ամենուր ձեռք կա՝ պարզած մեկնումի,
Իսկ սի՜րտըսիրտը այնպե՜ս պատրաստ չի՝
Դողացող օրվա թախիծը մեղմի...

Այսօր թթվածնի քաղց էր երևի...



Գիշերը խաբում է...թելերից կախված աստղեր է տալիս , բայց ոչ իրական, այլ՝ որտեղ որ է կտրվո՜ղ պարան. ..
Գիշերը խաբել է այնքա՜ն...Մթության մեջ շատ բան անտեսանելի էշատ բան՝ անհաստատ...Իսկ խարխափող երազին ի՞նչ է պետք՝ մի թելից կախված աստղ կամ լուսին,որ իրական չէ, այլ՝ քայլող պատրանք...
Գիշերը թո՜ղ խաբի...մենք էլ ենք թելերով կապված հեռու-մոտիկինմտքերով փարված մեր իսկ հորինած աստղ ու լուսնինբայց չենք ուզում վերջ տալ պատրանքին...
Գիշեր, ուզում եմ ձուլվել քո մեծ խաբկանքին...



Իմ կարոտը հողոտնաև հողածին է,
Իմ կարոտը և նոր, և՝ առավել հին է ...
Գուցե շնչե՜մ մի օր նրա կապույտ փոշին,
Այն մի հին ջութակ էմեջը՝ հուշեր անգին...


Թռչունն անգամ երազ ունի,
Թողե՜քթողեք գեթ նա ապրի...



Մոլորվել եմ իմ խոհերում
Ու ապստամբ իմ տողերում,
Օրվա շունչն է մերթ պակասում,
Մերթ՝ հևում է վայրկյանը սին...
Ու՞ր է նայում բացվող արփին,
Երբ մահաբեր լույսն է սուրում,
Օտարացած մի խումբ մարդիկ
Իրենց բույնն են անվերջ քանդում...
Մոլորվել եմ իմ խոհերում
Ու շնչահեղձ իմ տողերում,
Թռչունն անգամ երազ ունի,
Թողե՜ք,թողեքգեթ նա ապրի...



Օրը մոտենում է իր ավարտին...Ես այդպես էլ չսիրեցի վերջակետները...Ինչ որ անօտարելի մի թախիծ ուզում է խառնել օրվա խորհուրդը...Ես այն լցրել եմ քո՜ տառերով...
Մի ժամանակ քո անունն էր իմ նոր օրվա զարթուցիչըինձ ջերմացնող հոգու կանչըիմ զնդա՜նը,  Երկինք սահող աղերսանքը...
Հիմա կարծես նոր օր չունեմ...ունեմ միայն ավարտին մոտեցող ևս մի պտույտ՝ քո անվան շուրջ...
Ինչ որ անօտարելի թախիծ իմ տուն է մտել ու ինձ գրեթե իր հետ է ձուլել...Իսկ ես կորցրե՜լ եմ օրվա խորհուրդը,  կորցրել եմ նաև այն գաղտնագիրըորը բացում էր լոկ քո՜ անունը ...
Հիմա այն կարդում եմ լուսնի շուրթերին...Մոռացնե՜լ տուր վերջապես այս պտույտը սին...



Մաղում է անվերջանդադար..Ես սիրեցի անձրևն այն պահից, երբ նա կամրջեց իմ ու քո  երազները. . . Բայց, դե, գիտես, անձրևը ջուր էհոսեցին մեր երազներըվարարեցին մեր կամքից անկախբացեցին նոր հուն...գտան այլ ափեր...
Իսկ ես չատեցի անձրևը...Նրա ամեն կաթիլի հետ կենդանություն էր առնում քո երազից  ինչ որ մասնիկ, իմ երազից՝ փրկված բեկոր. . . Դրանք ծածկում էի ճերմակ թերթերով, թաքցնում տողերի փխրուն շերտերումբայց տողադարձ չէի անում. . . վախենում էի կիսել մեր երազները. . .
Իսկ դու չխնայեցիր նրանց...տողադարձեցիր. . . Բյուրեղները, որոնք խտացել են ջրի կաթիլների մեջ, հաճախ են հիշեցնում այն կամուրջը, որը փլվեց գարնանային վարարումներից. . .
Մինչդեռ, որքա՜ն էի սիրում անձրևը ...



Վերևում այսօր մթնահանդես է,
Վարագույրները իջել են էլի...
Սիրտս մի տեսակ տագնապով լցվել,
Չի՜ ուզում շաչող թախիծը տեսնի...


Կփակվեմ իմ մեջ...ինձ ցավ է տեսնել
Դավաճանված սեր...ուրացած հավատ.
Անձայն կարտասվեմ...վկաներ պետք չեն,
Երբ դեռ կան շուրթեր՝ ստին են գամված...



Դու ուզեցիրոր աչքերով սիրեմ,
Ու ես սիրեցի աչքերիդ հոգին ...
Դու ուզեցիրոր սիրուց չխոսեմ-
Ես լռության հետ դաշինք կնքեցի...

Ես ուզեցի քեզ իմ տողով գերել,
Բայց խլացնու՜մ էր օրերի փոշին,
Ճերմակ էջերով փորձեցի փրկել
Այնինչ դաջված էր դողացող ձեռքին...

Դու ուզեցիրոր քեզ էլ շհիշեմ,
Ու ես ապրեցի կյանքից մեկուսի,
Բայց և չիմացար՝տարիների հետ
Ինձ չի՜ լքելու աչքերիդ հոգին...