суббота, 30 июля 2016 г.


Մաղում է անվերջանդադար..Ես սիրեցի անձրևն այն պահից, երբ նա կամրջեց իմ ու քո  երազները. . . Բայց, դե, գիտես, անձրևը ջուր էհոսեցին մեր երազներըվարարեցին մեր կամքից անկախբացեցին նոր հուն...գտան այլ ափեր...
Իսկ ես չատեցի անձրևը...Նրա ամեն կաթիլի հետ կենդանություն էր առնում քո երազից  ինչ որ մասնիկ, իմ երազից՝ փրկված բեկոր. . . Դրանք ծածկում էի ճերմակ թերթերով, թաքցնում տողերի փխրուն շերտերումբայց տողադարձ չէի անում. . . վախենում էի կիսել մեր երազները. . .
Իսկ դու չխնայեցիր նրանց...տողադարձեցիր. . . Բյուրեղները, որոնք խտացել են ջրի կաթիլների մեջ, հաճախ են հիշեցնում այն կամուրջը, որը փլվեց գարնանային վարարումներից. . .
Մինչդեռ, որքա՜ն էի սիրում անձրևը ...


Комментариев нет:

Отправить комментарий