суббота, 30 июля 2016 г.


Ե՜ս եմ մեղավոր...
Երբ քեզ սիրեցի՝ կուրացա հանկարծ...իմ շուրջը տիրեց մի կապույտ խավար...
Երբ քեզ սիրեցի՝ համրացա անդարձ...բառերը անգամ տեսիլքներ դարձան...
Երբ քեզ սիրեցի՝ես ինձ մոռացա...բայց քո միջոցով կրկին ես դարձա...
Դու մեղավոր չես,որ սիրել եմ քեզ...քանզի մարդիկ տեսնելուց բացի սիրում են լսելլսելուց էլ զատ՝ իրենց փաստ է պետք....Իսկ այդ մասին ինձ ոչ ոք չէր ասել... Շատ բան հասկացա տարիների հետ, երբ իմ սենյակի դատարկը պարպվեց...պատերին անուժ ցնորքը փարվեց...երբ ինձ այցելեց անկոչ այցելու...քեզ ծանո՞թ է այն....թույլ տուր, որ կոչեմ նրան կարոտախտ...
Երբ քեզ սիրեցի՝ ես չհասկացա...մի սիրտը քի՜չ էզարկերը՝ կիսատ,
Երբ քեզ սիրեցի՝ ապրեցի սակայն...իմ ամեն օրը քեզնով էր ներկված...
Երբ քեզ սիրեցի՝դա դու չիմացա՜րբայց քո հետքերն իմ ամրոցը դարձան...
Ե՜ս եմ մեղավոր...Քեզ չե՜մ մոռանում ...


Комментариев нет:

Отправить комментарий