четверг, 19 августа 2021 г.

Ուզում եմ


Կրկին ամպել է երկինքը այսօր,

Հոգիս խաղաղ չէ, հողըս է բոսոր.

Ու՞մ տան ճրագը հանգավ անողոք,

Ու՞մ սրտի պատը ճաք տվեց մի խոր...


Այդ ու՞մ շուրթերը սառան աղոթքում,

Կրկին աչքեր կան՝ երկինք են նայում,

Ա՜խ, որքան ցավ է անվերջ կուտակվում,

Հողի կարոտը դեռ չի հագենում...


Հայրենի' իմ հող, բավ է դու գրկես

Մատղաշ շիվերին. սերդ պահիր քեզ:

Չէ՜, չեմ բողոքում ոչ ոքի դեմ ես,

Լույս որդիներիդ կարոտն է հրկեզ...


Կրկին ուզում եմ՝ երկինքը այսօր

Խաղաղ ռիթմերով գծի մի նոր կոր.

Ամրանա պատը՝ օջախ հիմնելով,

Նորանա կյանքը ամեն երկունքով...

 

Комментариев нет:

Отправить комментарий