воскресенье, 30 октября 2016 г.


Պատուհանից դուրս ապրում է ... միայնակ վարդը...Այն տարվա բոլոր գույների մեջ էլ հմայիչ է...Իր մենության մեջ էլ է գեղեցիկ...

Ապակիները գուցե ցույց են տալիս իրականությունը,բայց խանգարում են բացահայտել,թե ինչ է զգում միայնակ վարդը,երբ գարուն է, ու պիտի ինքը բացվի ,որպեսզի ինչ-որ անկեղծ սիրահար իրեն պոկի թփից ու նվիրի սիրած աղջկան (բայց չէ՞ որ ինքն էլ է սիրո՜ւմ...գուցե առավել ,քան՝որևէ մեկը )...

Իսկ ի՞նչ ասել ամռան մասին,երբ պետք է բուրել,որպեսզի շրջապատը (գուցե նաև մոլորակը ) չմոլորվի իր խոհերի տապում,չայրվի երազների անհասանելիության անվերջ մարաթոնում...
Աշնան մասին խոսելն ավելորդ է,որովհետև վարդի ներկայությունն իր կատարելությանն է հասնում հենց աշնան գունապնակում...նրա թերթերում ապրում է սիրո ամենագեղեցիկ մեղեդին,նրա շուրթերին բացվում է մի վերհուշ շատ հին...

Պատուհանից դուրս կապրի միայնակ վարդը նաև,երբ գա ձմեռը...ցրտից գուցե նվաղի նրա ծաղկային հոգին...գուցե...բայց ձյունը,ձյունն իր ճերմակ թևերի մեջ կառնի վարդի մենությունն ու կթաքցնի նրա սարսափը...որպեսզի հետո,անխուսափելի հետո սարսափն այդ դառնա գարնանածին մի անզուսպ քնքշանք...

Ապակիները իրոք որ խաբում են մեզ...


Комментариев нет:

Отправить комментарий