воскресенье, 30 октября 2016 г.


Օրվա մեջ տագնապ կա անմեկնելի,
Բերկրանքի աչքը արցունքով է լի...
Աշնան մեղեդին ասելիք ունի,
Բայց այն ցավոտ է, առանց քնքշանքի...

Երկնքից կախված թախծի հայելին
Կարծես հուշում է ամպրոպի մասին,
Իսկ հողի սրտում կայծակներն էլի
Ուրվագծել են հետքերը դողի...

Մրսում է տերևն իր մերկությունից,
Քամին անթաքույց հրճվանքով է լի...
Ոչ ոք չի հուզվում մեկնումի ծեսից,
Աշունն իր հոգում կասկածներ ունի...

Այնպես կուզեի՝ մի քիչ համառի,
Աշնան տագնապում քնքշանքը ապրի...

Комментариев нет:

Отправить комментарий