воскресенье, 30 октября 2016 г.

ՀՈԳՈՒ ՏՈՒՆԸ



Որոտն էր երեկ իմ անկոչ հյուրը,
Այնպես մրսում էր և հոգու տունը,
Փակվել էր հեռվում աշնան արևը,
Ժպիտ չէր բերում անգամ բարևը...

Անձրև էր գուժում օրվա պատկերը,
Հույսն էր լոկ մնում միակ բանբերը,
Սին էին թվում երկնի աստղերը,
Լուսնին լքել էր իր իսկ ստվերը...

Լավ էր՝չմնաց իմ անկոչ հյուրը,
Լույսի հետ հառնեց և հույսի լեռը...
Մի զույգ աչքերի ծանրացած բեռը
Լռությամբ գտավ իր հին պատերը...

Արդեն չ՜էր մրսում էլ հոգու տունը...


Комментариев нет:

Отправить комментарий