четверг, 1 апреля 2010 г.

ԱՆԱՐԺԵՔ ԵՐԳ



Նորից թակվում են դռները հոգուս,
Կրկին իմ հյուրն է վերհուշը այսօր,
Սակայն այս անգամ սրտիս խորքերում
Կապտին է տալիս մեկ ուրիշ կարոտ...

Երբեք չեմ գրել քեզ հանգով տողեր,
Չեմ կշռել երբեք բառիս արժեքը,
Սակայն իմ հին, նոր, իմ հեռու ընկեր,
Ընդունիր գեթ այս << անարժեք երգը>>...

Չգիտեմ` ուր ես...կաս, թե...հեռու ես.
Ձեռքիս շարժումով ուզում եմ մի պահ
Ետ տալ անցյալը...ու ձիգ տարիներ,
Որ և եղել են և կան և` չկան...

Ես չհասկացա քեզ հենց այն պահին,
Երբ ուզում էիր, որ լինեմ գեթ քույր...
Իսկ հիմա ես եմ տենչում լալագին
Գտնել կորցրած մի << հին ընկերոջ>>...

/Ում համար, որ ես խենթացա մի պահ,
Ում պատրաստ էի կյանքով նվիրվել
Ինձ պատասխանեց իր << սառույցով տաք>>,
Որ սակայն հալվեց...անցան տարիներ.../

Նոր եմ հասկանում.դու պատրաստ էիր
Քո երազներով նվիրվել լոկ ինձ
Ու երազներով լինել ընկերն իմ,
Բայց... վանեցի քեզ իմ կյանքի միջից...

Ու փնտրում եմ քեզ արդեն տարիներ,
Ուզում եմ գտնել հրաշք մի << մագնիս>>,
Որ կարողանա անցյալիս միջից
Գտնել, գումարել քեզ իմ ներկային...


1 комментарий: