суббота, 8 мая 2021 г.

Ատելու փոխարեն

 Ես չեմ կարող ետ չնայել

Ու անցյալում լույս չփնտրել,

Բայց անցյալը գուցե բեկվի

Ու կոկորդս կրկին խեղդի...

 

Ես չեմ կարող խոնավացող

Աչքիս բիբը այնպես սեղմել,

Որ չտեսնի հեռվում փախչող

Օրերի երթն անգույնդժխեմ...

 

Ես չեմ կարող չորոտալ,

Երբ կեղծիքն է տունս պատել,

Երբ անճարը հանճար դարձած'

<<Փրկարարի>> դեր է շահել...

 

Ես կարող եմ դեռ համբերել,

Ատելու տեղանվերջ սիրել,

Բայց աշխարհը ինձ կների՞,

Թե՞ իր սառցով կըմտրակի...

Комментариев нет:

Отправить комментарий