пятница, 14 мая 2021 г.

Սրտի տագնապ

 

Խելագարվե՞լ եմթե՞ դա այդպես չէ.

Ամեն մի ձայնից շառաչ եմ լսում,

Հոգուս գերանը այնպես է ճկվել,

Որ զեփյուռն անգամ մրրիկ է թվում...

 

Ոտնաձայն լսումես վեր եմ թռչում.

(Երանի ձայնն այդ քե՜զ ինձ մոտ բերեր),

Իսկ երբ երկնքում տագնապն է պայթում,

Սիրտս դառնում է կամազուրկանել...

 

Խելագարվելը գուցե հենց սա՞ է,

Երբ պատերազմն է կողքդ աղմկում,

Մինչկյանքը զուգվելմղում է ապրել.

Սրտիս տագնապը երկինք եմ ճամփում...


Комментариев нет:

Отправить комментарий