суббота, 8 мая 2021 г.

Կիսաիրական

 Դու ինձ հետ մնա...

Թեկուզ քո տաքը ես հեռվից զգամ,

Ու քո սառույցում անվերջ ջերմանամ:

Եվ որքան ասեմհեռացի'րգնա՜,

Դու միհավատաիմ կողքին մնա...

 

Թեկուզ աստղերը լուսնին ուրանան,

Օվկիանոսները հառաչեն ու լան,

Գետերը հոսեն երկրին հակառակ,

Դումիևնույն էիմ կողքին մնա...

 

Թեկուզ...երազումկիսաիրական,

Թմբիրից փախչող անուրջի նման

Իմ ձեռքը բռնիրոր չվախենամ,

Աստղաթափ օրվա աչքերը բանամ...

 

Ու ինձ չդավես դուեթե անգամ

Էլ երազներում քեզ այցի չգամ,

Ու չխռովեսինձ հետ կմնաս,

Եթե որոշեմ...ինքս հեռանալ...


Комментариев нет:

Отправить комментарий