вторник, 1 декабря 2015 г.


Ե՜տ տուր իմ կիսալուսինը...
Որտե՞ղ ես այն թաքցրել...Հիշու՞մ ես,ինձ մի կապույտ կիսալուսին էիր նվիրել...մենք մեր երազանքների դեղին աստղերն էինք այնտեղ բարուրել...Նրա աչքերում մոռացել էինք մեր ժպիտների կանաչ մարգագետինները,մեր թաքցրած ապրումների լուրթ երկինքները,մեր չխոստովանած կարոտների երկշերտ ամպերը...
Հիմա աշուն է...աշնանն էլ է կիսալուսին լինում,իսկ իմը չկա՜...Փնտրել կարելի է,բայց գտածըս...անուժ մի երգ է,որը լցված է կապույտ բյուրեղներով...դրանք աշնան անձրևի հետ կապ չունեն...բնա՜վ...Հոսել են ոչ թե մաշկի վրայով,այլ՝դրա միջով,կուտակվել ներսում,սառել հոգու մեջ,դարձել մի կապույտ դաջվածք,որն այնպե՜ս նման է քո նվիրածին...
Քո նվիրածը...աչքերիդ լույսն էր,որ խտացրել էիր կիսալուսնի մեջ...
Որտե՞ղ ես այն թաքցրել...ասա՜,վերջապես...


Комментариев нет:

Отправить комментарий