вторник, 1 декабря 2015 г.

ԱՇՆԱՆ ԹԱԽԻԾԸ...


Աշնան թախիծը ծովացավ մի տեղ,
Լռության գոտին անտեսին փարվեց,
Ափեափ սիրտը համրացավ կարծես,
Նեղացավ մի պահ,ինքն իր մեջ փակվեց ...
Աշնան թախիծը նոր վերքեր բացեց,
Գույներ ու ստվեր մի խցում բանտեց,
Արևի խաղը այնքան պակասեց,
Որ օրվա շունչը անգամ նվաղեց...
Աշնան թախիծը ի վերջո հոգնեց,
Իր մենաստանից հաշտություն խնդրեց,
Լռության գոտին անտեսը ճեղքեց,
Իր հոգու խորքում անսուտ աղոթեց...
Աշնան թախիծը այլընտրա՜նք չուներ...


Комментариев нет:

Отправить комментарий