суббота, 31 мая 2014 г.

ԱՉՔԵՐԻ ԵՐԳԸ


Արի այսուհետ մենք լինենք օտար,
Որ մեր աչքերի երգը չմատնենք,
Արի այսուհետ չնայենք միմյանց,
Որ այլոց աչքից մեր հույզը պահենք...

Իրոք, սիրում են մարդիկ լռությամբ,
Լռելով հաճախ շատ բան են ասում,
Իսկ մեր աչքերը թեկուզ և << օտար >>,
Բայց միմյանց որքան ասելիք ունեն...

Որքան են փակվում ամպոտ կարոտից,
Բացվում գրկելու անողոք հույսով,
Եվ փայփայում են պատրանքն այն նորից,
Թե փարվելու են միմյանց խենթ սիրով...

Արի այսուհետ իրար չնայենք,
Աչքերի երգն էլ այլոց չմատնենք...


Комментариев нет:

Отправить комментарий