понедельник, 12 мая 2014 г.

ԻՄ ՀՅՈՒՐԸ


Տեսնո՞ւմ ես...անձրևն իմ հյուրն է...
Միշտ երազել եմ նրա շուրթերով  կարևոր մի բան շշնջալ քեզ...հասարա՜կ բառեր՝ կաղապարից զուրկմետաքսի նման...

Լսո՞ւմ ես...Նա հիմա էլ է նվագումարդեն որերո՜րդ անգամ...Փոքրիկ բյուրեղները հպվելով գետնին կայծակի լույսի ներքո դառնում են պարող լուսատտիկներ...Տեսնես քանի աչքի ակունքից բեկված կարոտի գոլորշի է խտացած նրանց բիբերում...

Զգո՞ւմ ես...անձրևի մարմնով սարսուռ անցավ...երևի ինչ որ բան հիշեց...ես էլ հիշեցի...տաք ափերի հաղորդած հոսանքը ճիշտ է՝ կայծակ չէբայց այրում է տարիներ հետո...

Լռո՞ւմ ես...Թաց բյուրեղների քայլե՜րն ես հաշվում...Ես երբևէ չեմ հաշվել այն բյուրեղների սրտի զարկերը, որոնք ինձ ստիպել են հարկադրական վայրէջք կատարել երազների կապույտ երկնքից...Չեմ հաշվել անհաշվելի՛ն...

Հեռանո՞ւմ ես...Երևի իմ հյուրը ձանձրացրե՜ց քեզ...Գնալուց առաջ չմոռանաս  նրա ընծան՝ դողացող շութերի թաց բեռը տանել...

Անձրևո՞ւմ ես...Ես էլ...


Комментариев нет:

Отправить комментарий