пятница, 27 мая 2011 г.

ՉԵՄ ՆԵՂԱՆԱ ...


Կարոտիս լեզուն ես չեմ հասկանում `
Այն մերթ բացվում է, ասելիք ունի ,
Մերթ էլ` լռում է, անդարձ համրանում ,
Կարոտս գուցե լեզու էլ չունի ?...

Կարոտիս գույնը կարծես չեմ տեսնում `
Կապույտ է, անգույն, թե`արդեն չկա ...
Ձուլվել է լույսին, կամ էլ` անհունում
Գուցեև հառնի որպես ծիածան ...

Գիտես` կարոտըս աչքեր էլ ունի `
Ինքս գիտեի այդ մասին վաղուց ,
Բայց չգիտեի, որ քո աչքերի
Արտացոլանքն է նրա խորքերում ...

Կարոտիս ձայնը դու դեռ չես լսել `
Հնչյուն է, աղմուկ, թե` խենթ զառանցանք ...
Աղոթքի մրմունջ, հոգեպարար երգ ,
Որ լոկ ծնում է չանցնող կարոտախտ ...

Կարոտըս նաև անուն էլ ունի `
Թող առայժմ այն դեռ գաղտնիք մնա ,
Իսկ եթե հանկարծ լեզվիցըս թռչի ,
Դու խու~լ ձևացիր...ես չեմ նեղանա ...


понедельник, 23 мая 2011 г.

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ ...


Դրսում անձրևն է միալար լալիս ,
Կաթ-կաթ հավաքում բյուրեղն արցունքիս ,
Բուռ-բուռ շաղ տալիս կարոտի փոշին ,
Քայլ-քայլ խտացնում մշուշն աչքերիս ...

Անձրևի ամեն հարվածը դեմքիս
Նոր մեղեդի է, նոր երգի ծնունդ ,
Գույների վալսն է խենթանում մեկից ,
Իրար խառնելով ժպիտ ու արցունք ...

Արցունքի ճամփան անձրևի պես է `
Նա էլ է թափվում <ամպած երկնքից> ,
Նրա բյուրեղը անհաստատ, թույլ է `
Հյուսված երազի անտես թելերից ...

Երազի շղթան ծիածան չէ լոկ ,
Այն մտքի երթ է, հոգու կաղապար ,
Խոնարհված աչքեր, շուրթեր աղոթող ,
Անծիրին նայող կապտած մի հայացք ...

Դրսում անձրևը կարոտիս փոշուց
Հևիհև հունցեց ...քայլող մի անուրջ ,
Որի համրացած ու լուռ ստվերում
Լոկ նշմարեցի <խորտակված կամուրջ> ...

пятница, 20 мая 2011 г.

ՍԵՎ ՈՒ ԿԱՊՈՒՅՏ ...


- Տուր ինձ աչքերիդ թախիծն անսահման ,
Որ ես մեծ սիրո հեքիաթներ հյուսեմ ,
Թող քո աչքերն իմ օվկիանը դառնան ,
Իսկ ես թող այնտեղ խենթի պես ճախրեմ .../Հայկո/

- Կապույտ աչքերը քո ինչին են պետք ,
Հեքիաթի դեղին լույսերը վառիր ,
Երկնքից վերև կա մեծ Տիեզերք `
Նրա անհունում թևերըդ բացիր .../Գ.Փ/

-Տուր ինձ աչքերիդ թախիծն անսահման ,
Ես այն խելագար օվկիան կդարձնեմ ,
Իսկ քո աչքերը թող փարոս դառնան ,
Որ խենթ օվկիանում ես չխորտակվեմ .../Հայկո/

- Աչքերըս վաղուց երկինք բարձրացած `
Աստղեր են դարձել շատերի համար ,
Ու հսկում են, որ չմտնի օվկիան
Ոչ մի խենթացած, անփույթ նավավար .../Գ.Փ/

- Տուր ինձ աչքերիդ թախիծն անսահման `
Նրանով հոգուս դատարկը լցնեմ ,
Թույլ տուր աչքերիդ գերին ես դառնամ
Ու նրանց խելառ օվկիանում խեղդվեմ .../Հայկո/

- Հոգուդ դատարկը լցրու երգերով ,
Շղթաներ փշրիր հնչյունի զարկով ,
Իսկ իմ թախիծը թող մնա ինձ մոտ `
Այնտեղ կսուզվի մեկ ուրիշ լողորդ .../Գ.Փ./


понедельник, 16 мая 2011 г.

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ...


Մարող կարոտըս նոր շունչ է առել ,
Իսկ լույսն աչքերիս` քիչ-քիչ խտացել ,
Խենթացած հոգուս մեղեդու կանչից
Երազն է փախչում ափերիս միջից ...
Ներկան վրձնում է գույների տարափ ,
Թևածող պատրանք, մտքի հանգրվան .
Վարանում եմ ես...իսկ իմ ապագան`
Անուրջ է գերողթե` հոգու < զնդան > ...
Նայել եմ ուզում մի զույգ աչքերի`
Ես այնտեղ գուցե պատասխան կարդամ ,
Ցնորքը պատռեմ հարվածով վրձնի ,
Իրական տեսնեմ երազի ճամփան ...


пятница, 13 мая 2011 г.

ԴԱՐՁԻՐ ԻՆՁ ...ՆՎԵՐ


Նվիրիր դու ինձ ծիծաղն աչքերիդ ,
Դրանով օրվա կնճիռը հարթեմ ,
Թել-թել բաժանեմ անցնող ժամերին ,
Ու քո հայացքով աշխարհին նայեմ ...

Նվիրիր դու ինձ թռիչքը մտքիդ ,
Ուզում եմ անվերջ պեղումներ անել ,
Երազի ճամփան, երգը աստղերի
Իրենց խորությամբ դեռ չեմ վերծանել ...

Նվիրիր դու ինձ կրակը հոգուդ ,
Ուզում եմ նրա բոցում լու~ռ այրվել ,
Շիկանալ, թրծվել ու նոր որակով
Հոգուս ձուլվածքը ձեռքերիդ դնել ...

Նվիրիր դու ինձ գույնը կարոտիդ ,
Որ իմ կարոտի ծովում չխեղդվեմ ,
Գտնեմ հուսալի մի փրկագոտի ,
Ու երազներս ողջ ափ դուրս հանեմ ...

Իսկ եթե չուզես ոչինչ նվիրել ,
Թե անհաս մնա տենչըս քո հոգուն ...
Լո~կ ներկայությամբ դարձիր ինձ նվեր ,
Տեղա անխնա իմ խելառ կյանքում ...

четверг, 5 мая 2011 г.

Քամին ծեծեց պատուհանըՎերջերս կարծես նա փոստատարի դեր է կատարում. այս անգամ էլ ծրար ուներ ձեռքինԶգում էի, որ սառն են քամու ափերըՀասկացա, որ նա ինձ տաք տողերի պարան չէր տալու. այն կտրվել էր ճանապարհինցրտիցհոգո՞ւ, թե՞Ինչևէ, պետք էր վերցնել ծրարըքամին պատասխանի էր սպասումԻնչպես ակնկալում էիայնտեղ չկար նամակմիայն խոնավ մատնահետքեր էինՇատ բան կարդացի, շատ բան հասկացա, բայց անկարող էի տաք շնչով լցնել պատասխանըսԻմ մատնահետքերի հետքերն էին անգամ թրջվածՈրոշեցի ծրարը հանձնել քամունառանց հասցեատիրոջԹող իմ հոգու թացությունը ոչ ոք չտեսնիԹող քամին իր պաղ ձեռքերով կորցնի այն, ինչ խանգարում է տաք տողերի ամրությանը
Հոգին որքա~ն կարիք ունի ցրտից պաշտպանվելու...