вторник, 8 июня 2021 г.

Այսչափ անծանոթ

 

Դու հորինվա՞ծք ես, թե՞ իմ նոր օրը.

Քեզնով է բացվում անուրջի քողը,

Քեզնով է լցվում երկնքի կորը,

Ու չի ավարտվում սպասումի դողը...


Ամռան հյուսվա՞ծքն ես, նրա ժպի՞տը,

Թե՞ տաք գույներից խրձած վրձինը,

Որ նկարում է այն լուսաբացը,

Որը կջնջի կարոտի թացը...


Իմ երեկո՞ն ես, թե՞ օրվա վերջը.

Երկնքից կախված այն կապույտ կեռը,

Որ խտացրել է աչքերի բեռը,

Ու վառ է պահել հույսի կանթեղը...


Իմ հորինա՞ծն ես, սիրած ակորդը,

Թե՞ դեռ չգրված խենթ երգիս տողը։

Ո՞վ է քեզ հյուսել սրտիս այսքան մոտ,

Այսքան մտերիմ, այսչափ "անծանոթ"...

Комментариев нет:

Отправить комментарий