суббота, 12 июня 2021 г.

Իմ գույնը

 

Ինձ նայիր այնպես, որ անէանամ,

Աչքերիդ գույնի "գերին" ես դառնամ,

Ինձ ժպտա այնպես, որ ես քարանամ,

Քո գոյից այն կողմ ոչինչ չունենամ...


Ինձ լսիր այնպես, որ ես խլանամ,

Օտար ձայներին անհաղորդ մնամ,

Ու խոսիր այնպես, որ ես համրանամ,

Իմ ասելիքը կեսից մոռանամ...


Ինձ հիշիր այնքան, որքան դու կուզես,

Սահմանն ու չափը ինձնից լավ գիտես,

Բայց եթե հանկարծ էլ ինձ չգտնես,

Երկնքին նայիր, իմ գույնն է այնտեղ...

 

Комментариев нет:

Отправить комментарий