воскресенье, 20 июня 2021 г.

Անավարտ հայացք


Կարոտը գրկեց. չիմացա, թե` ում

Երևի նրան, ով նստել դրսում

Լուսնի անավարտ հայացքի ներքո

Աստղեր է հաշվում, հետո` մոռանում...

 

Մոռացկոտ մեկին լուսինը փարվեց,

Հոգու հետ խաղաց, իսկ հետո` լքեց:

Սիրտը դիմացավ, սիրում էր, լռեց,

Բայց մոռացության քամուն չտրվեց...

 

Հողմեր էլ եկան, փորձեցին քամել

Արցունքի շիթեր, խորտակվող հույզեր,

Հոգու անկումներ, պարտության հետքեր,

Ուզեցին, սակայն ոչինչ չստացվեց...

 

Կարոտը փրկեց. ես տեսա, թե` ում.

Նրան, ով հաշվել չի՜ կարողանում,

Ով իր երազի բույնն է նորոգում

Լուսնի մոռացկոտ հայացքի ներքո...

Комментариев нет:

Отправить комментарий