воскресенье, 6 декабря 2020 г.

Անզորություն


Այցելեցի քեզ...նկարդ տեսա,

Եվ չփլվեցի, անչա'փ փոքրացա,

Խոսքերը կորան, արտասուք դարձան,

Ու կրկին ամպեց իմ մտքի ճամփան...


Մխիթարանքի բառեր չգտա,

Ինձ երևի թե լսող էլ չկար.

Քեզ էին փնտրում բոլորը անհագ,

Գուցե իմ մեջ էլ քեզնից մասնիկ կար...


Մի հզոր արծիվ, ժպտացող տղա.

Այս նկարները քո տան մեջ գտա,

Տեսա մի ներկա' անչա՜փ փոքրացած,

Ու անվերջ ձգվող կարոտի ճամփա...

 

Комментариев нет:

Отправить комментарий