четверг, 4 февраля 2016 г.


Կգա՜մ...
տար ինձ տնակը քո երազների,
այնտեղ ամեն ինչ պարզ է,անթերի...

Ես պալատներում չե՜մ ուզում ապրել՝
Վաղո՜ւց գերել են ինձ մի զույգ աչքեր...



Վալսն էր խենթանում ամպերի ուսին-
Հեռվում շիկնում էր մի մրսած լուսին...



Բնության մեջ ամեն ինչով կարելի է հիանալամեն ինչում՝ լոկ հրաշք տեսնելբայց անպատմելի է այն ուրախությունըերբ քայլում ես ձյան վրայով...Միլիոնավոր, գուցեև անհաշվելի փխրուն փաթիլների միաձուլումից ստեղծվում է մի կարծր հարթակուր կարելի է պարել...անվե՜րջ պտտվել....Իսկ նրա տիրույթներից դուրս նորից հրաշքն էայդ նույն փաթիլների հետ շփումից ծնված աղմուկըորը երգ է մաքրության մասինփաթիլի մասին...

Սիրու՜մ եմ ձյան փաթիլից ծնված աղմուկը...



Մտքերը գրքեր ենչբացված թերթեր են,
Բազմաշերտ հետքեր ենձյան նման մաղում են...

Իսկ ես շատ հոգնել եմ, գիշերվա գրկում եմ,
Բայց նրանք ձյունում ենճերմակով պատժում են...

Գիշերը տենդում էգրքերը պատռում է,
Բազմաշերտ թերթերը երկինքը տանում է...


Իմ կարոտների լռության փոշին
Դանդա՜ղ քամվել է փաթիլի շուրթին...
Զգո՜ւյշ ոտքդ դիր հողի տաք սրտին,
Այնտեղ բաբախն է իմ անուրջների...



Ես այն պահել էի քեզ նվիրելու համարբայց դու չնայեցիր իմ ափերին ու ես փակեցի դրանք շատ ամուր...

Ձյունը պատնեշում է տեսանելիությունը...Դու շա՜տ էիր տեսել ձյուն...հիմա այն մաղվում է դանդա՜ղանշտապ...Ես էլ չեմ շտապում...

Ափերս բացած՝ տարիների հետքն եմ ձմռանը ցույց տալիս...Իսկ դու մի՛ նայիր...Ես այն պահել էի քե՜զ նվիրելու համար...



Լսու՞մ ես «Խենթ աղջիկ » երգը...ի՜մ երգըորը գրվել է ուրիշի համարբայց ես այն իմն եմ համարումորովհետև դրա ամեն նոտայի տակ քո հայացքն է թաքնված...Իսկ ես մինչև հիմա արտասվում եմ այդ հայացքի ներքո...չգիտեմ անգամ՝ ինչու՜...

Դու գիտե՞ս, թե երբ են մարդիկ բնազդով ապրում...Օվկիանոսից այն կողմ չեն սիրում հարցեր ...դա խանգարում է մարդկանց լսել...
Իսկ ես այստեղ ունեմ զու՜ր պատասխաններ...երբ՝ դադարում են սիրել ու կարոտել...

Վաղո՜ւց մերկացել է իմ կարոտի ծառը...նրա զարդարանքն է լոկ Ֆորշի աղերսը՝ «աչքերս դեռ թաց են քեզ համար...ի՞նչ անեմ...»...

Որքա՜ն եմ սիրում հեքիաթներ...դրանք ինձ համար ձմռանն անհրաժեշտ տաքություն ենայնքա՜ն կենսական բարությունորը թաքնված է միայն իմ կարդացածի նեղ լուսանցքներում...

Ուզում եմ նկարել կարոտը...գուցե այն լինի երբևէ ստեղծված ամենաանհաջող կտավըգուցե այնտեղ լինեն բաց հարցեր ու փակ պատասխաններստորակետ աղերսողսակայն վերջակետի բախվող բթացնող հույզերբայց դա կլինի ի՜մ կարոտը...Ուր ծովանում են իմ երեկոներն ու այգաբացները...չե՜ն լուծվում արդեն հարցականները...այլ՝ խեղդում են ինձսեղմում կոկորդըհամրացնում միտքը...Ուր միևնույն են բոլոր բառերըուր չկա՜ն նաև գույները սիրած...իսկ այնինչ որ կա՝ լոկ սովորույթ էապրելու՜ բնազդ...Այսպե՞ս է գուցե հենց ծնվո՜ւմ ցավը...

Ինչպե՞ս նկարեմ ես ա՜յդ կարոտը...



Գրկի՜ր երազներս...մրսում են նրանք,
Լուռ են իմ խոհերը...հսկիր՝չարթնանան...



Սառած մայթերին ուշաթափվում են
ամռան հավաքած տաք երազները,
Հեռվում տենդում են
կարոտից ծնված կապույտ տողերը...


ԻՄ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ...


Իմ կիսալուսինդարձիր դու լուսին,
Որ սառցից ձուլված այս պատուհանից
Տեսնեմ հրաշքը քո տաք աչքերի,
Զգամ ծփանքը խենթ երազների...

Իմ կիսալուսին, նետեր են չորս դին,
Սրեր են կախված մտքին ու սրտին,
Հոգիս տենչում է սառը ծիծաղիդ,
Որ թեև մերժումբայց չի խաբում ինձ...


Սառցե կարոտը ճաղեր է հյուսում,
Որից երազի շունչն է կտրվում...
Քո ոտնահետքը էլ չի երևում՝
Սառույցը մտքի ճամփան է փակում...

Սառցե կարոտը իմ սիրտն է կոտրում...


ՁՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ...


Ձյունն ամեն անգամ քեզ է հորինում,
Հորինում այնպեսոր չեմ ճանաչում...
Ձյան ամեն հպում քո տաքն է գուժում,
Որ իմ ուսերին վաղու՜ց է սառչում...

Ձյունն ամեն անգամ քեզ է որոնում՝
Լքված մայթերինիմ տաք ափերում,
Բայց չգտնելով՝ մեկից խենթանում,
Սփոփանք է գտնում իմ կույր տողերում...

Ձյունն ամեն անգամ քեզ է կարոտում,
Իմ վերհուշների կայք է ներխուժում,
Իսկ այնտեղ վաղո՜ւց էլ ես չեմ ապրում,
Հորինվածքներ են միայն բնակվում...

Ձյունն ամեն անգամ քեզ արտաշնչում,
Իմ ներշնչանքից երազ է դառնում,
Քամու շուրթերով մի համբույր պոկում,
Խաբկանքի երգն է անսուտ հնչեցնում...

Ձյունն ամեն անգամ զու՜ր է աղմկում...


ԿԱՐՈՏԻ ՕՐՀՆԵՐԳ

Իմ կարոտները դու դեռ չես տեսել-
Կապույտ օվկիան կա նրանց խորքերում,
Արցունքի բյուրեղոր սրտից քամվել ,
Հողաբույր սիրո տանիքն է փնտրում...

Իմ կարոտների երգը չես լսել-
Անխարդախ սերն են նրանք օրհներգում.
Արարման պահն է, իսկ դու համրացել՝
Հնչյունի խաղը բանտել ես ուզում...

Իմ կարոտները դու դեռ չես ապրել-
Խեղդվածի ճիչ կա նրանց ռունգերում,
Անօդ մի տարածքուր միտքը խլել,
Դրա փոխարեն հույս են ավետում...

Իմ կարոտները դու չես էլ տեսնի-
Նրանց զարկերը քո քունն են խլել.
Շուրթերիս բեռը կուղարկեմ երկինք,
Որ կարոտներս քե՜զ չխանգարեն...