четверг, 4 февраля 2016 г.

ՁՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ...


Ձյունն ամեն անգամ քեզ է հորինում,
Հորինում այնպեսոր չեմ ճանաչում...
Ձյան ամեն հպում քո տաքն է գուժում,
Որ իմ ուսերին վաղու՜ց է սառչում...

Ձյունն ամեն անգամ քեզ է որոնում՝
Լքված մայթերինիմ տաք ափերում,
Բայց չգտնելով՝ մեկից խենթանում,
Սփոփանք է գտնում իմ կույր տողերում...

Ձյունն ամեն անգամ քեզ է կարոտում,
Իմ վերհուշների կայք է ներխուժում,
Իսկ այնտեղ վաղո՜ւց էլ ես չեմ ապրում,
Հորինվածքներ են միայն բնակվում...

Ձյունն ամեն անգամ քեզ արտաշնչում,
Իմ ներշնչանքից երազ է դառնում,
Քամու շուրթերով մի համբույր պոկում,
Խաբկանքի երգն է անսուտ հնչեցնում...

Ձյունն ամեն անգամ զու՜ր է աղմկում...


Комментариев нет:

Отправить комментарий