среда, 9 января 2013 г.

ԵՐԲ..............


Երբ արցունքներս ինձնից գողացար-
Կոկորդս սեղմեց մի լուռ կարոտախտ,
Կարոտի շունչը իմ մեջ ծովացավ-
Գոլորշին նրա երկինքս դարձավ...

Երբ լռությունս ինձանից տարար-
Հենց այդ օրվանից իրոք համրացա,
Բառերս դարձան անկշիռ, անճար-
Ու՞մ էր պետք նրանց անցնելիք ճամփան...

Երբ մենությունս փորձես դու տանել-
Լռության բանտում գուցե ինձ գամես,
Որքան էլ ժպիտ այդժամ ճառագես-
Արցունքի ծովից փրկել անզոր ես...


ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԸ ...................


Իմ կարոտները քեզ այցի կգան,
Երբ դու կկիսես անցյալն ու ներկան,
Երբ կուզես միայն անցյալով ապրել
Ու նրա գրկում հաշտություն փնտրել...

Իմ կարոտները քեզ լուռ կգրկեն,
Որ անցնող օրվա հոգսերից փրկեն,
Որ գալիք օրվա ստվերը լինեն
Ու այնտեղ սիրո կամուրջներ նետեն...

Իմ կարոտները ինձ ու քեզ  համար
Կձուլեն տողեր հանգերով անմար,
Իսկ վերնագիրը, թեկուզ և անհանգ,
Կդառնա մեր կույր կարոտի վկան...


понедельник, 7 января 2013 г.

ԼՌՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ ....


Լռության ձայնն էլ իր աղմուկն ունի,
Որը գուցեև բարձր է ավելի,
Լռությամբ թափվող ամեն փաթիլի
Աչքերին նայիր՝ թախծում են էլի ...

Թախծում են գուցե ինձ ու քեզ համար,
Որ մենք այդպես էլ խոսել չիմացանք,
Որ մեր կարոտը լռելով հանգավ,
Իսկ մեզ դատարկվող հուշի պարկ մնաց...

Եվ ի՞նչ է մնում ինձ ու քեզ անել-
Լռության գոտով լու՜ռ գոտեպնդվել,
Քանզի և ոչ ոք չի փորձի պարզել,
Թե այդ ինչից ենք այսպես ճերմակել...


ՔՈ ԿԱՐՈՏՆԵՐԸ ...........



Քո կարոտների ձայնը ինձ հասավ,
Ինձ հասավ ու մի խեղդված ճիչ դարձավ...

Քո կարոտները իմ տունը մտան,
Դուռըս բացելով տանուտեր դարձան...

Քո կարոտները իմ քունը տարան,
Աչքերիս տվին մի կապույտ սավան...

Քո կարոտները իմ մեջ քարացան
Ու՝ որքա՛ն տարբեր, շա՜տ են ինձ նման...