четверг, 28 апреля 2011 г.

ՋՈՒԹԱԿԻ ԵՐԳԸ...


Չգիտեմ` ջութակն ինչպես են վերցնում ,
Ինչ կախարդանքով մեղեդի ձուլում ,
Ինչից է, որ այն մատների ներքո
Դառնում է աղոթք ու դառնում ներբող ...

Չգիտեմ` ջութակն իմ ինչին է պետք ,
Թե երգը նրա էլ ինձ չի թովում ,
Երբ նրա լարից ծնված մեղեդին
Սրտիս ռիթմերը չի~ հանգավորում ...

Դու գիտես` ջութակն ինչու է լալիս ,
Գուցե մատներըդ են միամիտ դիպել
Նըրա բաց հոգու խոնա~վ պատերին
Ու չեն նկատել, զգու~յշ չեն եղել ...

Բայց ինձ թվում է, թե դեռ ջութակի
Անտես կարոտից հառնած երգը հին
Կըդառնա վերում սավառնող արծիվ
Ու կըհնչեցնի հոգուս մեղեդին ...


понедельник, 25 апреля 2011 г.

ՀԱՄԸՐ ԿԱՐՈՏ...


Թույլ տուր վըրձինըդ գեթ մի պահ վերցնեմ ,
Կարոտիս խամրած գույները փոխեմ ,
Դարձնեմ առավել ջինջ ու անհատակ `
Իմ Վանա ծովի աչքերի նման ...

Թույլ տուր ՔՈ վըրձնի նետով  սլանամ ,
ԻՄ խենթ կարոտի լեզուն հասկանամ ,
Արցունքի բացված հունը ես փոխեմ ,
Հոգուցըս բեկված թախիծը ցըրեմ ...

Թույլ տուր վըրձնովըդ տիեզերք հառնեմ ,
Լռության ձայնը վերծանել փորձեմ ,
Այնտեղի բոլոր գույները պեղեմ ,
Կարոտիս համար նոր գույն հորինեմ...

Թույլ տուր վըրձինըդ գըրիչն իմ դառնա ,
Այդժամ գուցեև սիրտըս ամրանա ,
Որ քո մեկնումի լուրը չըլսած`
Կարոտիս լեզուն անդարձ համրանա...


среда, 20 апреля 2011 г.

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ


Ամպերի միջից փայլող ոսկի ես ,
Յամբ ու քորեյ ես, տաղ ու հորովել ,
Բոցե երկունք ես, լուսեղեն հեղեղ ,
Ուղի ես փայլող, աննահանջ վերելք ...
Բացվեց քեզանով էջ ու մագաղաթ .
Երեկը դարձավ առավել հստակ ,
Ներկան քայլում է վեհ ու հաղթական ,
Իսկ ապագան էլ` թևերը պարզած
Նայում է առաջ` աչքերով մանկան ...