понедельник, 25 апреля 2011 г.

ՀԱՄԸՐ ԿԱՐՈՏ...


Թույլ տուր վըրձինըդ գեթ մի պահ վերցնեմ ,
Կարոտիս խամրած գույները փոխեմ ,
Դարձնեմ առավել ջինջ ու անհատակ `
Իմ Վանա ծովի աչքերի նման ...

Թույլ տուր ՔՈ վըրձնի նետով  սլանամ ,
ԻՄ խենթ կարոտի լեզուն հասկանամ ,
Արցունքի բացված հունը ես փոխեմ ,
Հոգուցըս բեկված թախիծը ցըրեմ ...

Թույլ տուր վըրձնովըդ տիեզերք հառնեմ ,
Լռության ձայնը վերծանել փորձեմ ,
Այնտեղի բոլոր գույները պեղեմ ,
Կարոտիս համար նոր գույն հորինեմ...

Թույլ տուր վըրձինըդ գըրիչն իմ դառնա ,
Այդժամ գուցեև սիրտըս ամրանա ,
Որ քո մեկնումի լուրը չըլսած`
Կարոտիս լեզուն անդարձ համրանա...


Комментариев нет:

Отправить комментарий