суббота, 8 октября 2011 г.

ՍԵՐՆ ՈՒ ԿԱՐՈՏԸ ...


Սերն ու կարոտը գույներ են երկու ,
Երկու թաց աչքեր` երկինք պարզված ,
Երկու խենթեր են` մոլորված հեռվում ,
Գտնելու համար` իրար ձեռք մեկնած ...

Սերն ու կարոտը տառապում են լուռ ,
Ապրում են կարծես մեկմեկու համար ,
Արբենում հաճախ մի խենթ տեսիլքով ,
Հաճախ են փարվում հուշերին անանց ...

Սերն ու կարոտը չեն հասնում իրար ,
Տենչում են միմյանց, բայց...մնում օտար ,
Անվերջ է միայն երազի ճամփան ,
Որի թևերին ճախրում են նրանք ...


Комментариев нет:

Отправить комментарий