понедельник, 23 августа 2010 г.

ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ...





Ես հեռանում եմ. հանկարծ չտխրես...
Իմ երազները թողնում եմ քեզ հետ,
Որ փարվեն ուսիդ ու լուռ գուրգուրեն,
Երբ մնաս մենակ ու առանց ընկեր...

Ես հեռանում եմ. արցունք չթափես...
Ողջ արցունքները տանում եմ ինձ հետ,
Հավաքեմ մի տեղ, դարձնեմ մեծ լիճ
Ու ջրեմ ծարավ ծառը կարոտիդ...

Ես հեռանում եմ. դու ժպտա, հոգիս...
Քո դեմքին հալվող մեղրակաթիլ եմ,
Որ խառնվել է գոլորշուն, օդին
Ու քաղցրացնում է կյանքդ, քո հոգին...

Ես հեռանում եմ. եթե ինձ փնտրես`
Աչքերիս լույսը կուղարկեմ ես քեզ,
Որ չխարխափես ու չմոլորվես,
Որ քեզ չկորցնեմ ու...մնամ քեզ հետ...

2 комментария:

  1. Սիրելի Գայանե, հրաշալի բանաստեղծություններ եք գրում...իսկապես ես հաճելիորեն հանկարծակիի եկա կարդալով դրանք...Ձեր թույլտվությամբ դրանք հրապարակում եմ իմ Facebook էջում, http://www.facebook.com/armeniandigitallibrary, իհարկե նշելով Ձեր անունը:
    Հարգանքով,
    Մադլեն

    ОтветитьУдалить
  2. Հրաշալի բանաստեղծություն է

    ОтветитьУдалить