суббота, 13 февраля 2010 г.

ՄՂՁԱՎԱՆՋ



Սիրուս աստղը մարեց երկնքում,
Շանթեր փայլեցին և տեղաց անձրև.
Հույսիս դռները, ախ, գոց մնացին,
Ցնդեց ամեն ինչ` և երազ, և սեր...

Աշխարհը, որին սիրում էի ես
Դարձավ իսկական մի կառափնարան,
Ընկերս լքեց ինձ ճամփի կեսին,
Դատապարտվեցի ես միայնության...

Հոգիս մռնչաց այս ահեղ ցավից,
Ընկերոջ դավից, կյանքի քաոսից
Եվ սթափվելով այս մղձավանջից
Հենվեց հավատիս ամուր սյուներին...

Մի բան վերջապես պարզվեց ինձ համար`
Ունայն է կյանքը, իսկ մարդիկ` դաժան.
Հանուն << մեծ >> շահի կոկորդ կկրծեն,
Հանուն << հայր >> փողի մորը կպղծեն...

Օ, աշխարհ, աշխարհ, ատում եմ ես քեզ.
Միտքս թռչում է տաճարը Աստծո...
Նա հար կապրեցնի սիրուս աստղը
Եվ գոց չի թողնի հույսիս դռները...
/1991թ./



Комментариев нет:

Отправить комментарий