понедельник, 27 января 2014 г.

ԳԱՐՆԱՆ ՍՐՏՈՒՄ


Ուզում եմ, մի քիչ գարուն եմ ուզում,
Սիրտս նվաղեց ցրտի պաղ գրկում,
Իմ հոգետունը վաղո՜ւց է տենդում,
Մտքիս սանդղակը ջերմն էլ չի չափում...

Ուզում եմ, մի բուռ գարուն եմ ուզում,
Թո՛ղ որ այն բացվի պատրանքի կիրճում,
Թո՛ղ որ այն բերի գույն ու արբեցում,
Գահավեժ անի սառցակերպ մարդուն...

Ուզում եմ, անվե՜րջ գարուն եմ ուզում.
Ինչո՞ւ չպայթի այն ձմռան գրկում...
Իմ հոգետունը վաղո՛ւց է ննջում,
Արթնանալ կուզեմ ես գարնան սրտում...