Դու ձեռքս բաց թողեցիր հենց այն ժամանակ, երբ ամենաշատն էի ուզում, որ կողքիս լինես և ուղեկցես աստղերի պարահանդեսում...Նրանք նկատել
էին,
որ
ամեն
գիշեր
զրուցում
եմ
քեզ
հետ,
զրուցում` առանց
քեզ...
Առանց քեզ դժվար է...Սիրտս չի ենթարկվում բանականության ոչ մի կանոնի։
Միտքս...միտքս
շարունակ
քո
պատկերն
է
ուրվագծում,
ու
ինձ
թվում
է,
թե
դու
իմ
մեջ
ես
բնակվում,
աչքերիս
բիբում
(մոլորվես` իմացիր
հասցեդ)...Չգիտեմ'
ով
է
հորինել
մենախոսությունը,
բայց
այն
արդարացված
չէ...Ես այնպես
եմ
հոգնել
ինքս
ինձ
հետ
զրուցելուց,
քո
և
իմ
դերերը
մեկտեղելուց,
էլ
չեմ
ուզում
քո
աչքերով
նայել
ինձ...
Երբ ձեռքս բաց թողեցիր, աստղե'րը հասան օգնության. նրանք մետաքսե աստիճանով ինձ բարձրացրեցին վեր` բոլորից
հեռու,
մի
տեղ,
ուր
կորչում
է
կարոտի
հեռուն
ու
ծավալվում
է
երկխոսություն...
Մի' զայրացիր, պարահանդեսում կլինեմ աստղերի
կողքին.
նրանցից
մեկը
գուցե
ինձ
հրավիրի
վալսի։
Գուցե
որոշեմ
պարել,
գուցե` ոչ...Իսկ դու...դու գուցե
որոշես
հավատալ
կամ
չհավատալ
իմ
պատմածին...
Ուզում եմ` ձեռքս այնպես բռնես, որ ինքս էլ չհավատամ այս հորինվածքին...
Դու ինձ չդատես
Դու ինձ չդատես այսքան ընդգրկուն,
Այսքան չափելի ու նույնքան անչափ,
Այսքան երերուն, մի քիչ էլ` համառ,
Այսքան անամոք կարոտիս համար...
Դու ինձ կներես
այսքան
փոթորկուն,
Այսչափ թաքնված, երբեմն` պարզված,
Ուրիշին
հուզող,
իսկ
քեզ`
չհասած,
Իմ մեսրոպատառ երգերիս համար...
Գուցե ինձ հերքես իմ ձևաչափում`
Քեզ այլոց շարքից զատելու համար,
Բայց ինձ չդատես, երբ երազներում
Լինեմ աննահանջ, մի քիչ էլ` համառ...