вторник, 29 июня 2021 г.

Երբ կանչես` կգամ...

Հանդիպեցինք մենք շատ սովորական.

Որպես անցորդներ` այս խելառ կյանքի:

Մեր երազները սիրեցին իրար,

Իսկ մենք այդ մասին չիմացանք ոչինչ...

 

Գուցե չիմացանք, գուցե համրացանք,

Տեսնելով հանդերձ` նաև կուրացանք։

Իսկ երազները, միմյանց ձեռք բռնած,

Մեզ անտեսելով` քայլեցին առաջ...

 

Ի՞նչ արեցինք մենք. ամեն լուսաբաց

Կողպեցինք նրանց, որ "խելոք" մնան:

Իսկ օրվա վերջում` լուսնին համրացած

Պահակ կարգեցինք, որ հսկի անթարթ...

 

Ու բաժանեցինք. շատ սովորական

Անցորդների պես կիսեցինք նրանց:

Չուզեցինք լսել, թե վերջին անգամ

Ինչու են ասում. "երբ կանչես` կգամ"...

 

Մենք հանդիպեցինք շատ պատահական.

Մեր երազները սիրեցին իրար:

Իսկ երբ հեռացան, փնտրեցինք անհագ,

Բայց արդեն ուշ էր. նրանք չիմացան...

 


Комментариев нет:

Отправить комментарий