Աստղերը վերից հսկում են անթարթ,
Հսկում հուշերին` հանկարծ չարթնանան,
Լուսինը, կարծես "անդարձ" խռոված,
Չի ուզում քնել, աչքերն են սառած...
Աչքերը լուռ են. կառամատույցում
Ինչ-որ մեկն, ավա՜ղ, թերացավ խոսքում։
Բառերը դարձան կոտրված ճյուղեր,
Շչակի ձայնն էր բոլորից ուժեղ...
Մեկնող գնացքն էր անվերջ աղմկում,
Ինչ-որ մեկն անզոր բառեր էր փնտրում:
Շուրթերի քայլը թռիչքը խլեց,
Կարոտի աչքը դա չնկատեց...
Աստղերը վերից թող հսկեն անթարթ,
Կապույտը քնի, հանկարծ չարթնանա։
Լուսնի խռովքը գնացքը տարավ,
Կարոտի ճիչը օդում խլացավ...
Комментариев нет:
Отправить комментарий