вторник, 22 декабря 2020 г.

ՁՄԵՌԱՅԻՆ ՀՈԳՈՑՆԵՐ

 

Հերիք է, ձմե'ռ, արտասվես ու լաս,

Թվում էր, թե դու ձյուն պիտի խաղաս,

Բայց քո շուրթերին աշունն է դեռ թաց,

Դեռ ասելիք կա, որ  կիսատ մնաց...

 

Կիսատ բառերը մտքեր չեն դառնում,

Խեղդում են անվերջ` հեղձուկի նման,

Թափառումների օդն է ծանրանում,

Երբ շնչելու տեղ` լոկ հոգոցներ կան...

 

Ձմե'ռ, քեզ կօգնեմ, խնդրում եմ, մի' լար,

Կուզե՞ս իմ բաժին խաբկանքը քեզ տար,

Միայն թե մաղվիր, քո խաղը խաղա,

Որ ասելիքդ կիսատ չմնա...

 

Комментариев нет:

Отправить комментарий