воскресенье, 30 октября 2016 г.


Ամառը հավաքեց իր փեշերն ու հեռանում է...Լռություն կա՝չթարգմանվող, անհերքելի, անկնիք,...
Ինչ-որ ստվերներ թաքցրած հույսի բարուրն են բացում...Մանկան նման ժպտում է հույսը՝անօգնական, անկարող...
Ինչ-որ տեղ պահածոյացել է մեր երազների դեղին արևը...ուզում եմ դիպչել նրա հյուսքերից կախված սին պատրանքներին, շոշափել խաբկանք-զնդանի սառը ճաղերը, որ մեզ բանտել է իր ... դեղին ոսկով...

Ինչ-որ կերպ հնար լիներ պահել ամռան փեշերը, որ թարգմանել լիներ և լռությունը...


Комментариев нет:

Отправить комментарий